Յուլյա Կովալչուկն ասել է, որ կանանց հմայքը «դեկոլտեի բացվածքի ու կրծքի չափսերի մեջ չէ»
Յուլյա Կովալչուկը նոյեմբերին կդառնա 37 տարեկան։ «Բլեստյաշչիե» խմբի նախկին մենակատարն ասել է, որ բնավ չի բարդույթավորվում տարիքի պատճառով։
Շատ կանայք 30 տարեկանում կորցնում են ինքնավստահությունը եւ այնքան էլ գրավիչ չեն համարում իրենց, ինչպես առաջ։ Յուլյա Կովալչուկն այդպիսիներից չէ։ Երգչուհին ասել է, որ սիրում է իր տարիքը՝ լի գիտակցականությամբ, ազատությամբ ու իմաստնությամբ։
Աստղի խոսքով՝ նա իր վրա չի զգում անձնագրում նշված տարիքի ճնշումը, բայց զգում է դրա պատկառելիությունը։ «Եվ կանացի այդ առանձնահատուկ վստահությունն ու մոգականությունը սանրվածքի, դեկոլտեի բացվածքի ու կրծքի չափսերի մեջ չէ, այլ հայացքի խորության ու շարժումների մտածվածության, որը գալիս է միայն 30-ից հետո»,- ասել է Յուլյան Instagram-ում։
Իր գրառումը «Բլեստյաշչիե»-ի նախկին աստղն ուղեկցել է մեքենայում արված սելֆիով։ Երգչուհին բաց գույնի վերնաշապիկով է եւ մուգ ակնոցով՝ պարզ երկնքի ֆոնին։
Կովալչուկը սիրում է ցուցադրել իր սեքսուալությունը։ Վերջերս արտիստուհին ներկայացել էր գայթակղիչ ժանյակավոր մինի-հագուստով։ Իսկ ավելի վաղ աստղը լողազգեստով պարծեցել էր սլացիկ ոտքերով։
Յուլյան արագ վերականգնեց կազմվածքը դստեր ծնունդից հետո։ Ամռանը երիտասարդ մայրիկը երկրպագուներին հիացրեց բիկինիով լուսանկարներով։ Գեղեցիկ ֆոտոշարքերի կազմակերպման գործում երգչուհուն օգնում է ամուսինը՝ Ալեքսեյ Չումակովը։