Վերա Բրեժնևայի համերգը Թուրքիայում
Վերջերս Վերա Բրեժնևան գնացել էր Թուրքիա, բայց ոչ թե հանգստանալու, այլ աշխատելու: Վերան Թուրքիայի գիշերային ակումբներից մեկում մենահամերգ էր տվել: Գիշերային ակումբում գտնվողների մեծ մասը եղել են Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ:
Երգչուհուն դուր էր եկել հատկապես այն փաստը, որ ներկաները հավասար նրա հետ երգել են իր բոլոր երգերը: Համերգից հետո թուրք երկրպագուները նրանից ստորագրություն են խնդրել: Որոշ թուրքեր էլ երգչուհուն անլուրջ են մոտեցել՝ նրան ընդունելով որպես Ուկրաինայից եկած շիկահերի: