Հեյլի Բիբերն առաջին անգամ ցույց է տվել իր շքեղ հարսանեկան զգեստը՝ յուրահատուկ քողով
22-ամյա Հեյլի Բիբերը եւ 25-ամյա Ջասթին Բիբերը խնամքով թաքցնում էին իրենց հարսանեկան արարողության մանրամասները: Այսօր նորապսակները գաղտնազերծել են հարսնացուի ամուսնական էքսկլյուզիվ հանդերձանքը:
Ամուսինները երկրպագուներին լուսանկարներ են ներկայացրել հարսանեկան ալբոմից: Այս լուսանկարները թույլ են տալիս լավ զննել Հեյլիի զգեստը, գրում է Cosmo-ն։
Ամուսնության արարողության համար մոդելը նախընտրել էր «Off White» ապրանքանիշի յուրօրինակ զգեստը, որը մշակել էր անձամբ՝ ամերիկացի դիզայներ Վիրջիլ Աբլոյի հետ: Աստղը հագել էր շիֆոնից երկար զգեստ՝ զարդարված ժանյակներով եւ վար թափվող թեւերով: Հանդերձանքը մերկացնում էր հարսնացուի մեջքը եւ ուսերը: Բիբերը ցանկանում էր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել զգեստի վրա, ուստի եւ պարզ սանրվածքով էր եւ չեզոք դիմահարդարմամբ:
Առաջին լուսանկարը հրապարակել է Ջասթինը: Նա հեգնանքով է մեկնաբանել սեփական միությունը Հեյլիի հետ: «Նույնիսկ բանդիտներն են սիրահարվում ու ամուսնանում»,- նշել է նա լուսանկարի մեկնաբանություններում:
Հարսնացուի կերպարում հատուկ ուշադրություն է գրավել երկար քողը՝ զարդարված ժանյակազարդերով: Քողը փեսացուի համար յուրահատուկ «ուղերձ» ունի: Դրա քղանցքին Հեյլիի խնդրանքով ձեռագործ արտահայտություն կա. «Մինչեւ մահը չբաժանի մեզ»:
Սիրահարները լուսանկարվել են հյուրանոցային համալիրի հետնաբակում, որտեղ տեղի է ունեցել գաղտնի արարողությունը: «Անցած երկուշաբթին իմ կյանքի ամենաերջանիկ օրն էր»,- խոստովանել է Հեյլին:
Համաշխարհային պոդիումների աստղը գաղտնազերծել է զարդերը, որոնք ընտրել էր հանդիսավոր իրադարձության համար: Նա նախընտրել է սպիտակ ոսկուց կոկիկ ականջօղեր: Չնայած փոքր չափին, թանկարժեք զարդն իր տիրուհու համար արժեցել է 123 հազար դոլար: Նա նաեւ կրել է հռչակավոր «Tiffany Soleste» բրենդի սպիտակ ոսկուց մի քանի թանկարժեք մատանիներ: Մատանիները ծածկված էին 3125 դոլար եւ 2150 դոլար արժողությամբ 18 կարատ ադամանդներով:
Ջասթինը պարծեցել է 50 հազար դոլար արժեղությամբ «Audemars Piguet Royal Oaks» թանկարժեք ժամացույցով, որն ինքն իրեն էր նվիրել հարսանիքի նախօրյակին: