Թփով տոլմա, ղափամա. ինչ ճաշատեսակներ են համտեսել Քորթնի Քարդաշյանը, նրա ու Քիմի երեխաները (Տեսանյութ)
Քորթնի Քարդաշյանն իր եւ Քիմ Քարդաշյանի երեխաների հետ այսօր ճաշել է երեւանյան «Լավաշ» ռեստորանում։ Ռեստորանից NEWS.am STYLE-ին հայտնեցին, որ հյուրերը ճաշակել են թփով տոլմա, խորոված իշխան, սաղմոնի սթեյք կիտրոնի սոուսով, խորոված հավ, տապակած կարտոֆիլ, վերջում՝ ղափամա։
«Հյուրերը եւ սեղանակիցներց ասացին, որ ղափաման, տոլման եւ սաղմոնի սթեյքը եւ խորոված իշխանը շատ են հավանում»,- հայտնեցին ռեստորանից՝ նշելով, որ սեղանի ամրագրման համար օգնականները զանգահարել են մոտ կես ժամ առաջ։ Ի դեպ, ռեստորանից կարծիք հայտնեցին, որ ճաշացանկն ընտրել է Քիմ Քարդաշյանը։ Վերջինս, սակայն, խիտ օրակարգի պատճառով, չի ուղեկցել նրանց։
Վճարված գումարի վերաբերյալ հարցին ի պատասխան ռեստորանից ասացին, որ տեղեկատվություն չեն կարող տրամադրել։