Լոլիտայի ամուսինը նրան լքել է հանուն կոսմետոլոգ Օլգա Կուլիևայի
Հուլիսին Լոլիտա Միլյավսկայան հայտարարել է, որ բաժանվում է ամուսնուց՝ մարզիչ Դմիտրի Իվանովից։ Արտիստը չի հայտնել բաժանման պատճառների մասին, սակայն վստահեցնում էր, որ խնդիրն այն չէ, որ ամուսինն այլ հարաբերություններ ունի, իբրեւ Դմիտրրին ոչ ոք չի խլել։
Սակայն լրագրողներին հաջողվել է պարզել, որ 44-ամյա Իվանովը հանդիպում է իր հայրենակցի՝ Բելոռուսից Օլգա Կուլիևայի հետ։ Վերջերս մարզիկը նոր սիրելիի հետ Լատվիայում մասնակցել է ընկերոջ հարսանիքին, նրանք պարզապես փայլել են երջանկությունից։ Դիմայի եւ Օլյայի ծանոթները պնդում են, որ մարզիկը նրա հետ հարաբերություններ է սկսել, երբ դեռ ապրել է Լոլիտայի հետ, գրում է Starhit-ը։
Կուլիեւան մոտ 40 տարեկան է, նա դուստր ունի, որն արդեն 14 տարեկան է։ Օլգան աշխատում է որպես կոսմետոլոգ, այդ պատճառով խնամված ու երիտասարդ տեսք ունի։ Նա սիրում է պոեզիա, հաճախ է սոցիալական ցանցերում բանաստեղծություններ հրապարակում։ Ենթադրաբար, Դմիտրին ապրում է Կուլիեւայի հաշվին, քանի որ նա լավ է վաստակում։ Օլգան չի հրապարակում իրենց կապը, Instagram-յան էջը փակ է։ Դմիտրին եւս լուսանկարներ չի հրապարակում ընտրյալի հետ։
Օլգայի էջում նշվում է, որ նա վիտամինային թերապիայի ստուդիայի հիմնադիրն է, որում կարելի է էներգիա ստանալ, ազատվել սթրեսից եւ առողջացնել օրգանիզմը։ Նա ուսում է ստացել ԱՄՆ-ում եւ նույնիսկ հասցրել այնտեղ աշխատել բժշկական ընկերությունում։ Հենց այնտեղ է Կուլիեւան իմացել այն մասին, որ վիտամինային շատ ներարկումներ օգնում են առողջանալ եւ հրաշալի տեսք ունենալ։ Օլգայի ստուդիան գտնվում է Մոսկվայի կենտրոնում։
Ավելի ուշ Լոլիտան արձագանքել է Դմիտրիի նոր ընտրյալի մասին տեղեկություններին։ «Ի՞նչ կարող եմ ասել։ Հրաշալի է։ Ձեզ հրաշալի սազում են իմ գնած իրերը, եւ փայլում են ժամացույցները, որոնք ես եմ նվիրել Նյու Յորքում... Հավանաբար տեղում են նաեւ հարսանեկան վզնոցը եւ անդրավարտիքը, որոնք ես եմ գնել։ Աղջիկը համակրելի է, ոչինչ չես ասի, հավանաբար նաեւ հարուստ է։ Շնորհավորում եմ նոր «զոհին»։ Անկեղծորեն, ինձ համար դա անակնկալ չէ, ես հասուն, խելացի կին եմ»,- նկատել է աստղը։