Ամերիկացին իր Porsche 911 Carerra 4S սպորտքարը վերածել է տնակի անիվների վրա
Ամերիկացին իր Porsche 911 Carerra 4S սպորտքարը վերածել է տնակի անիվների վրա։ Կնոջ եւ շան հետ ամերիկացին ուղեւորվել է ճամփորդության, որն ընթանում է արդեն ավելի քան 50 օր, տեղեկացնում է Motor-ը։
Սկզբում Բրոքը նախատեսում էր ուղեւորության գնալ իր Range Rover-ով, որն անհամեմատ ավելի հարմար էր անիվների վրա տնակի համար, քան մարզական երկդուռ մեքենան։ Բայց պարզվեց, որ ամենագնացի տանիքին վրան խփել չի հաջողվում, դրա համար պետք էր գնել թանկարժեք ամրացումներ։
Դրանից հետո վարորդը որոշեց վրանը խփել Porsche 911-ի վրա։ Որքան էլ տարօրինակ է, բայց սպորտքարը լրացուցիչ պահեստամասերի կարիք չուներ՝ տանիքը վրանի վերածելու համար։ Դրանից հետո նա կնոջ եւ շան հետ մեկնեց ճամփորդության շտուտգարդյան սպորտքարով։ Նրանք 911-ի տանիքին անցկացրել են արդեն ավելի քան 50 գիշեր։
Դատելով ճանապարհորդի ինստագրամից՝ մեքենան հիանալի երթեւեկում է վատ ճանապարհներին։ Այդ ամբողջ ընթացքում տղամարդը հասցրել է լինել ե՛ւ անապատում, ե՛ւ ծովափին, ե՛ւ խոր անտառներում, նրա խոսքով՝ սպորտկուպեն չի զիջում ավելի հզոր բնութագրեր ունեցող մեքենաներին շնորհիվ լրիվ շարժաբերման։