Երևանում պուրակ՝ աշխարհում առաջին կին հյուպատոս Դիանա Աբգարի անունով
Երևանում պուրակ կբացվի աշխարհում առաջին կին հյուպատոսի, Ճապոնիայում Հայաստանի Առաջին Հանրապետության հյուպատոս Դիանա Աբգարի անունով:
Հոկտեմբերի 8-ին համապատասխան որոշումն ընդունվել է Երևանի ավագանու նիստում:
Որոշման մեջ, մասնավորապես, նշված է. «Գլխավոր պողոտան՝ Սարյան, Բուզանդ, Կարեն Դեմիրճյան փողոցների և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածում, անվանվել է հայ ականավոր հասարակական գործիչ, գրող, աշխարհում առաջին կին հյուպատոս, Ճապոնիայում Հայաստանի Առաջին Հանրապետության հյուպատոս Դինա Աբգարի անունով»: