ՀԴԲ-ն որոշել է ԱՄՆ պատմության մեջ «ամենաարդյունավետ սերիական մարդասպանին»
Սերիական մարդասպանը, որը խոստովանել է 93 հացագործության կատարումը, ՀԴԲ-ի կողմից ճանաչվել է ԱՄՆ պատմության մեջ «ամենաարդյունավետ» մարդասպանը, հայտնում է New York Post պարբերականը՝ վկայակոչելով ՀԴԲ հայտարարությունը:
Հաղորդվում է, որ 79-ամյա Սեմյուել Լիթլը խոստովանել է 1970-2005 թվականներն ընկած ժամանակահատվածում 93 սպանության կատարումը, զոհերի մեծամասնությունը կանայք էին: ՀԴԲ-ն հաստատել է Լիթլի մասնակցությունը 50 սպանություններին, սակայն գերատեսչության վերլուծաբանների կարծիքով՝ մնացյալ 43 սպանությունների նրա խոստովանությունները եւս «արժանահավատ» են:
Պարբերականի տեղեկություններով՝ 2014 թվականին Սեմյուել Լիթլը ցմահ ազատազրկման է դատապարտվել 3 սպանության համար: 3 զոհն էլ կանայք էին, նրանք մահացել էին ծեծի եւ շնչահեղձ արվելու հետեւանքով:
«Չնայած նա արդեն բանտում է, ՀԴԲ-ն կարեւորում է յուրաքանչյուր զոհի համար արդարության հասնելը, բոլոր հնարավոր գործերը փակելը»,- հայտարարել է գերատեսչության քրեագետ Քրիսթի Պալացոլոն:
Հավելվում է, որ ՀԴԲ-ն ստեղծել է հատուկ վեբկայք, որում տեղադրված են Լիթլի կատարած նկարները, որոնցում պատկերված են նրա ենթադրյալ զոհերը: Գործակալության գործակալները հույս ունեն, որ նրանք, ովքեր կճանաչեն նկարներում պատկերված մարդկանց, հավանաբար, կօգնեն քննությանը: