Դոլմա, խաշլամա, աղանդեր. Քիմ Քարդաշյանը ճաշել է Երեւանում (Տեսանյութ)
Քիմ Քարդաշյանը, որն այս օրերին Հայաստանում է, քիչ առաջ ճաշել է Երեւանի «Դոլմամա» ռեստորանում։ Նրան ուղեկցել են ավագ քույրը՝ Քորթնի Քարդաշյանի եւ որդին՝ Սեյնթը։ Նրանք ռեստորանում են գտնվել մոտ մեկ ժամ։
Ռեստորանի մենեջեր Ահարոն Ասատրյանը Operativ.am STYLE-ի հետ զրույցում հայտնեց, որ Քիմը դոլմա է կերել, գառի խաշլամա, քյուֆթա, իսկ երեխան ֆրի են կերել։ «Ամեն ինչը հավանեց, ինչպես նաեւ աղանդերը»,- ասաց նա։