Երեւանում Արխանգելսկի առեւտրի տուն է բացվել
Երեւանում Արխանգելսկի առեւտրի տուն է բացվել: Բացման արարողությանը մասնակցել են Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Արխանգելսկի մարզի նահանգապետ Իգոր Օռլովի գլխավորությամբ պատվիրակությունը:
Առեւտրի տուն բացելու որոշումն ընդունվել է 2017-ի աշնանը ռուս-հայկական միջտարածաշրջանային 6-րդ ֆորումի արդյունքներով:
Ներկայացվել է մթերքների մեծ տեսականի: Բացի այդ, կգործի զբոսաշրջության, սանիտարակուրորտային բուժման, ծովային խոհանոցով ռեստորանների անկյուն, ինչպես նաեւ համաժողովների սրահ, որտեղ շնորհանդեսներ կանցկացվեն: Առեւտրի տունը տեղակայված է Լենինգրադյան 27/1 հասցեում:
Նշենք, որ 2019-ի մարտին Արխանգելսկում «Հայաստան տուն » էր բացվել: