Հայաստանում հոկտեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանում հոկտեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարեւելյան՝ 3-8 մ/վ: Օդերեւութաբանների նախնական կանխատեսումներով՝ մինչեւ շաբաթվա վերջ օդի ջերմաստիճանը զգալի փոփոխություններ չի գրանցի:
«Հայպետհիդրոմետից» հայտնում են, որ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +28+30:
Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +20+25,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը՝ +20+25,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +26+28,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը`+3+8, ցերեկը՝ +20+25,
Լոռիում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +22+26,
Տավուշում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +24+28,
Արագածոտնի լեռներում գիշերը`+3+8, ցերեկը՝ +20+25,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը`+10+12, ցերեկը՝ +28+30,
Արարատում գիշերը`+10+14, ցերեկը՝ +28+30,
Արմավիրում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +28+30,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը՝ +20+25,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +10+14, ցերեկը՝ +28+30,
Սյունիքի հովիտներում` գիշերը`+11+15, ցերեկը՝ +26+30,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +20+25,
Արցախում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +22+27 (հովիտներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +25+30):