Եղիսաբեթ Երկրորդը հիացած է Աֆրիկա այցի ընթացքում Մեգան Մարքլի պահվածքով
38-ամյա Մեգան Մարքլը, 35-ամյա արքայազն Հարրին եւ նրանց չորս ամսական որդին՝ Արչին, ավարտել են իրենց տասնօրյա այցն Աֆրիկա, եւ այժմ այդ ուղեւորության արդյունքներն ակտիվորեն քննարկվում են թագավորական շրջանակներում։ Այդ առիթով արդեն իսկ արատահայտվել է նաեւ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, որը Լոնդոնից ուշադրությամբ հետեւել է դուքսերի ճանապարհորդությանը։ Թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ թագուհին գոհ է այցից. ընդ որում, նրան առանձնակի հիացրել է սիրելի թոռան կնոջ պահվածքը։
«Նա նկատել է՝ ինչպես է Հարին դրսեւորվել ավելի հասուն եւ գիտակցված կողմով։ Եվ նա իսկապես հիացած է՝ ինչպես է Մեգանը բարձրացրել իր դիրքերը»,- Us Weekly-ի հետ զրույցում ասել է ինսայդերը։
Ընդ որում, անանուն աղբյուրը հայնել է, որ Մեգան Մարքլն այցի ընթացքում իրեն ցույց է տվել նույնքան անկեղծ եւ բարեսիրտ, որքան իրական կյանքում է. «Դա իսկական Մեգանն է։ Դա կեղծ չէ։ Ու թեեւ դքսուհին երբեք չի փոխարինի լեդիա Դիանային, նա լի է նրա հետքերով քայլել շարունակելու պատրակամությամբ»։
Ի դեպ, Մեգանի եւ Հարրիի հարաբերությունների սկզբնական շրջանում Եղիսաբեթ թագուհին հավանության է արժանացրել թոռան ընտրությունը, թեեւ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել հարսնացուի նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքի մասին։ Ավելի վաղ ինսայդերները հայտնել են, որ թագուհին հիանում է Մեգանի խելացիությամբ, քաղաքավարությամբ եւ նոր բաներ սովորելու ցանկությամբ։ Բրիտանիայի թագուհին նշել է նաեւ թոռան ընտրալի խանդավառությունը կյանքի եւ աշխատանքի նկատմամբ, որը նրան շատ է դուր գալիս։
Հիշեցնենք՝ Մեգան Մարքլի, արքայազն Հարրիի եւ նրանց որդու՝ Արչիի շրջագայությունն Աֆրիկայում տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 2-ը։ Այդ ժանակվա ընթացքում զույգը հասցրել է միասին լինել Քեյփթաունում եւ Յոհանեսբուրգում, իսկ Հարին միայնակ այցելել է Բոտսվանա, Անգոլա եւ Մալավի։ Ճանապարհորդության ընթացքում զույգը մեկ անգամ հանրությանն է ներկայացել որդու՝ Արչիի հետ. նրանք փոքրիկի հետ գնացել են Քեյփթաունի արքեպիսկոպոսի հետ հանդիպման։ Այս պաշտոնական միջոցառումը դարձել է ամբողջ տասնօրյա շրջագայության ամենասրտառուչ պահերից մեկը։