WCIT 2019-ը Հայաստան բերելը մեր մեծ երազանքն էր. WCIT 2019-ի կազմկոմիտեի նախագահ
WCIT 2019-ը Հայաստան բերելը մեր մեծ երազանքն էր: Համաժողովի բացման ժամանակ այս մասին ասաց WCIT 2019-ի կազմկոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը:
«Սա մեծ երազանք էր՝ այս համաժողովը Հայաստան բերելը: Այս մասին 10 տարուց ավելի երազում էր հատկապես UATE գլխավոր տնօրեն Կարեն Վարդանյանը: 2014 թվականին մեզ հնարավորություն ընձեռվեց Հայկ Չոբանյանի գլխաված UATE պատվիրակության հետ համաժողովը Հայաստանում անցկացնելու հայտ ներկայացնել»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր եզակի հնարվորություն է ստացել հաջորդ 3 օրերին դառնալու ՏՏ կենտրոն, ինչպես նաեւ կենտրոն դառնալու տարածաշրջանում, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաները մեր երկրում զարգանում են: «Ես անչափ ուրախ եմ տեսնել մեր բոլոր հյուրերին, որոնք տարբեր անկյուններից Հայաստան են ժամանում, եւ մենք անչափ ուախ ենք այս համաժողովը Հայաստանում անցկացնելու համար: Անչափ շնորհակալ ենք եւ բարի գալուստ Հայաստան»,- եզրափակեց նա: