Մահացել է մի շարք լեգենդար խմբերի երաժշտական պրոդյուսերը
Օգոստոսի 21-ին Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում մահացել է հայտնի երաժշտական պրոդյուսեր Սիդ Բերնշտայնը, ով ղեկավարում էր "The Beatles" և "The Rolling Stones" խմբերը: Բերնշտայնը մահացել է 95 տարեկանում: Նա մոտ կես դար աշխատել է երաժշտության ասպարեզում:
Նա համագործակցել է այնպիսի հանրահայտ աստղերի հետ, ինչպիսիք են Ֆրենկ Սինատրան, Ջիմի Հենդրիկսը, Ռեյ Չարլզը, Ժուդի Հարլենդը և ուրիշներ: Նրա ամենամեծ ձեռքբերումը "The Beatles" խմբի համերգն էր եղել, որը կայացել էր 1965 թ.-ին Նյու Յորքում: Բացի այդ, հենց Բերնշտայնը կազմակերպեց ԱՄՆ-ում շվեդական "ABBA" խմբի համերգը:
Նա վեց երեխա և վեց թոռ ունի: