ԱՄՆ-ն հրաժարվել է աջակցել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությանը
Պենտագոնը չի մասնակցի ռազմական գործողությանը, որը Անկարան մտադիր է անցկացնել Սիրիայի հյուսիսում, նշված է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վաշինգտոնում հաստատել են, որ Թուրքիայի ծրագրած գործողությունը «շուտով» կմեկնարկի: «ԱՄՆ ուժերը, որոնք հաղթել են ԻՊ տեղական խալիֆաթին, այլեւս չեն գտնվի անմիջական մերձակայքում»,- նշված է հայտարարության մեջ:
Ընդ որում՝ Սպտակ տունն ընդգծել է, որ հիմա Թուրքիան պատասխանատվություն է կրելու ԻՊ բոլոր գրոհայինների համար, որոնց գերեվարել են վերջին երկու տարում՝ ահաբեկչական խմբավորման ջախջախումից հետ:
Թրամփի աշխատակազմց հիշեցրել են, որ նախկինում Ֆրանսիայից, Գերմանիայից եւ մյուս եվրոպական երկրներից պահանջել են հետ տանել գերի գրոհայիններին, որոնք ծագումով այդ երկրներից են:
«ԱՄՆ-ն նրանց չի պահի երկար տարիներ եւ ամերիկացի հարկատուների համար ահռելի գնի հաշվին»,- նշել են Սպիտակ տանից:
Նախօրեին Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արեւելք թուրքական գործողության մասին որոշումը կարող է ընդունվել մոտակա օրերին: Նա հավելել էր, որ գործողության նպատակն է թուրք-սիրիական սահմանամերձ տարածքի մաքրումը սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերից, այնտեղ անվտանգության գոտու ստեղծումը եւ Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների այդտեղ տեղակայելը:
ԱՄՆ կողմից աջակցվող «Սիրիական դեմոկրատական ուժեր» (SDF) արաբա-քրդական կազմավորման ներկայացուցիչ Մուստաֆա Բալին ի պատասխան Թուրքիային սպառնացել է «տոտալ պատերազմով»: