Նիկոլ Փաշինյանը «WCIT 2019»-ին եկել է Աննա Հակոբյանի և դստեր՝ Մարիամի հետ (Տեսանյութ)
«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց կնոջ՝ Աննա Հակոբյանի եւ դստեր՝ Մարիամի հետ:
Նշենք, որ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։
Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ Այս տարի «WCIT 2019» համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Միջոցառումը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։
Այս տարի Համաժողովի բանախոսներից են համաշխարհային ճանաչում ունեցող Քիմ Քարդաշյան-Վեսթը, Ալեքսիս Օհանյանը, «GIPHY»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Չունգը, VaynerX և VaynerMedia-ի նախագահ Գարի Վայներչուկը, Սերժ Թանկյանը, Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, CNN հայտնի լրագրող Ռիչարդ Քվեստը և մյուսները:
Հոկտեմբերի 6-ին համաժողովի բացումը ազդարարվեց աննախադեպ համերգով, որի ընթացքում ավելի քան 100 երաժիշտներից կազմված նվագախումբը պատմության մեջ առաջին անգամ կատառեց արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը: Համերգային ծրագրով հանդես եկավ նաև Գրեմիի մրցանակակիր, աշհարհահռչակ DJ Արմին վան Բյուրենը: