«Անիրական». Պոլինա Գագարինան ցնցել է կարճ զգեստով ու երկարաճիտ կոշիկներով (տեսանյութ)
Պոլինա Գագարինան Ռուստաստանում հանդես է գալիս իր նոր՝ «Обезоружена» անունը ստացած շոուով։ Երգչուհու շրջագայության մեջ ներառված է Ռուսաստանի եւ արտասահմանի ավելի քան 30 քաղաք։ Հոկտեմբերի 5-ին երգչուհին մեծ համերգ է ունեցել Կալինինգրադում։ Նախքան ելույթ ունենալը փոփ աստղն Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում տեսախցիկի առջեւ պարել է փալուն, կարճ զգեստով, երկարաճիտ կոշիկներով եւ յուրօրինակ թագով։
Տեսանյոիթը՝ ԱՅՍՏԵՂ
«Կալինինգրադ, սկում ենք»,- հրապարակումը մակագրել է երգչուհին։ Կադրերն առաջացրել են Գագարինայի երկրպագուների հիացմունքը։ Շատերը նշել են, որ ոսկեգույն զգեստն իդեալականորեն ընդգծել է կազմվածքի բոլոր առավելությունները եւ սիրելի երգչուհու յուրօրինակ արտաքինը։ Հաշված ժամերի ընթացքում երգչուհու պարը պատկերող հրապարակումն ավելի քան 400 հազար հավանության է արժանացել։
«Անիրական», «Չքնաղ», «Հիասքանչ կոստյում», «Որքան գեղեցիկ ես։ Կոստյումը պարզապես հրաշալի է»,- գրել են հետեւորդները։