Հետաքրքիր զուգադիպություն. Երևանի Ազգալդյանի անվան դպրոցից օդ բարձրացված փուչիկները հասել են սահման. Դիրքն անվանակոչել են Ազգալդյանի անունով (Լուսանկար)
Երեւանի Ազգալդյանի անվան դպրոցից օդ բարձրացված փուչիկները հասել են սահման: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լեւոն Զաքարյանը:
«Ճիշտն ասած նոր իմացա,որոշեցի կիսվել ձեր հետ
Սեպտեմբերի 1-ին թիվ 200 դպրոցի աշակերտները երկինք էին բաց թողել փուչիկներ՝ "Բարի գալուստ Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան Հ200 դպրոց" գրությամբ։ Խորհրդանշական է, որ վերը նշված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան N դիրք, և զինվորները գտել էին վերը նշված փուչիկները:
Տղաները որոշել են դիրքը անվանակոչել Ազգալդյանի անունով»,- գրել է նա: