Քրդերը Թուրքիային սպառնում են պատերազմով Սիրիայի իրավիճակի պատճառով
«Սիրիայի ժողովրդավարական ուժեր» արաբաքրդական կազմավորման ներկայացուցիչ Մուստաֆա Բալին սպառնացել է Թուրքիային «տոտալ պատերազմով», եթե Թուրքիան որոշի ռազմական գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նա հավելել է, որ քրդերը փորձում են կայունություն պահպանել տարածաշրջանում, բայց վճռական են կասեցնելու ցանկացած չհրահրված թուրքական հարձակում:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ թուրք-սիրիական սահմանին ավելացել է թուրքական զինուժի և ռազմական տեխնիկայի քանակը:
Դրանից առաջ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել է, որ թուրքական գործողությունը կարող է սկսվել առաջիկա օրերին: