Մելանյա Թրամփին կասկածում են օտար լեզուների չիմացության մեջ
Ամերիկացի լրագրող Ջոն Արավոսիսն ասել է, որ առաջին տիկին Մելանյա Թրամփը շատ վատ է տիրապետում օտար լեզուներին, հայտնում է The Daily Express-ը:
Լրագրողը հիշեցրել է, որ Մելանյան բազմիցս հայտարարել է, որ գերազանց տիրապետում է ֆրանսերենին, գերմաներենին և իտալերենին:
Այնուամենայնիվ, առաջին տիկնոջ այլ երկրներ այցերի ընթացքում արված տեսանյութերը վերլուծելուց հետո, Արավոսիսը պարզել է, որ Մելանյան միշտ խոսում է անգլերեն կամ հայրենի սլովեներեն:
Մասնավորապես, Ֆրանսիայում և Իտալիայում գտնվելու ընթացքում Մելանիան ողջույնի մեկ-երկու արտահայտություններ ասաց տեղական լեզուներով, որից հետո անմիջապես անցավ անգլերենին: Արավոսիսը վստահաբար հայտնեց, որ Մելանիայի՝ լեզուների իմացության մակարդակը բազայինից ցածր է: