ԱՄՆ-ում մեծ արագությամբ ընթացող ավտոմեքենան մահացու վրաերթի է ենթարկել երեք տղամարդու ռազմաօդային ուժերի տարածքում
Երեք տղամարդ է զոհվել ուրբաթ ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում ռազմաօդային ուժերի տարածքում կատարված վրաերթի հետեւանքով, հաղորդում է Fox News-ը:
Դեպքը տեղի է ունեցել 21:30-ին: Երբ ավտոմեքենան մոտեցել է այդ տեղանքին մեծ արագությամբ, անվտանգության աշխատակիցները ակտիվացրել են արգելապատնեշը, որին մեքենան հարվածել է՝ ճանապարհին վրաերթի ենթարկելով երեք տղամարդու: Նրանցից երկուսը տեղում մահացել են, երրորդը հոսպիտալացվել է, սակայն հիվանդանոցում մահացել:
Զոհերի ինքնությունը ճշտվում է, ինչպես նաեւ կապ է հաստատվում ընտանիքի անդամների հետ: Նշվում է, որ վրաերթի զոհերը կապ չեն ունեցել ավիաբազայի հետ:
Դեպքի առնչության անցկացվում է հետաքննություն: