Ստոցկայան երեխաների և Ֆիլիպ Կիրկորովի մասին
Երգչուհի եւ դերասանուհի Անաստասիա Ստոցկայան պաշտոնական հայտարարություն է արել երեխաների վերաբերյալ։ Ըստ սոցիալական ցանցերի օգտատերերի՝ 36-ամյա կատարողի որդին ու դուստրը շատ նման են Ֆիլիպ Կիրկորովին, որի հետ Ստոցկայան սիրավեպ է ունեցել 2000-ականների սկզբին։ Դերասանուհին նշում է, որ չի պատրաստվում ԴՆԹ թեստ կատարել, քանի որ նույնիսկ դրանց արդյունքների հրապարակումից հետո մարդիկ կշարունակեն բամբասանքներ տարածել։
«Ինչո՞ւ ես ԴՆԹ թեստ անցկացնեմ։ Ի՞նչ հիմարություն։ Եթե ես անեմ դա, ամեն դեպքում բոլորը կարծելու են, թե նրանց հայրը Ֆիլիպն է։ Մարդիկ, ըստ էության, ցանկանում են, որ այդպես լինի, նրանց ինտրիգ է հարկավոր, լեգենդ։ Այդպիսին է մարդու հոգեբանությունը։ Ամուսինս նման է Ֆիլիպին, ես նման եմ Ֆիլիպին։ Հայրս ինչ-որ կերպ նման է Ֆիլիպին։ Մարդիկ երեխաների հետ իմ յուրաքանչյուր լուսանկարի մեկնաբանություններում գրում են, թե իբրեւ ԴՆԹ թեստ հարկավոր չէ, հասկանալի է՝ ով է հայրն՝ ակնարկելով Կիրկորովին։ Դա չի ավարտվում։ Երբեմն, երբ տրամադրություն չեմ ունենում, կարող եմ ջնջել այդպիսի մեկնաբանությունները, կարող եմ գրել, թե իբրեւ, այո, երեխաները Կիրկորովից են»,- «Ռուսսկոյե ռադիո»-ի եթերում հայտարարել է Անաստասիա Ստոցկայան։
Այսօր Ստոցկայան ջերմությամբ է հիշում ժամանակները, երբ համագործակցում էր Կիրկորովի հետ։ Նրանց միջեւ եղել են անհամաձայնություններ, սակայն ընդհանուր առմամբ Ֆիլիպը նրան շատ լավ է վերաբերվել։ Ստոցկայան խոստովանել է, որ մինչ այժմ սիրում է ռուսական փոփի արքային։
«Ես նրա համար պարզապես արտիստ չէի, որը գումար է բերում. մենք ընկերներ էինք։ Ես նրան սիրահարված էի որպես մաեստրո, մինչեւ այժմ էլ սիրում եմ։ Այո, մենք նեղացել ենք միմյանցից։ Այո, մենք նեղանում էինք միմյանցից։ Մենք արտիստներս յուրօրինակ երեխաներ ենք, այդ պատճառով ինչ-որ պահերի մեզ համապատասխան կերպ ենք պահել»,- նշել է Ստոցկայան։