Թրամփը բոլորովին ի վիճակի չէ նախագահ լինել. Բայդեն
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը կրկին մեղադրանքներով հանդես է եկել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին հասցեին: Նա այս մասին հոդված է գրել The Washington Post-ում:
«Օր օրի, ավելին, ժամ առ ժամ, ավելի ու ավելի շատ ապացույցներ են ի հայտ գալիս, որ նախագահ Թրամփը չարաշահում է պետության ղեկավարի լիազորությունները և բոլորովին ի վիճակի չէ նախագահ լինել: Նա երկրում իր ամենաբարձր դիրքն օգտագործում է ազգային շահի փոխարեն իր անձնական շահերը խթանելու համար», – գրում է քաղաքական գործիչը, որ նախատեսում է առաջիկա ընտրություններում մրցել գործող նախագահի հետ:
Հիշեցնենք Թրամփի հեռախոսազրույցը Զելենսկու հետ, որը տեղի է ունեցել հուլիսի 25-ին, սկանդալ է առաջացրել և հանգեցրել է ԱՄՆ նախագահի իմպիչմենտի սկսմանը:
Ըստ Ամերիկայի առաջնորդի հակառակորդների, զանգի ընթացքում նա փորձել է ազդել Զելենսկու վրա՝ նպատակ ունենալով հետաքննել Ուկրաինայում նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու գործունեությունը՝ Կիևին ֆինանսական և ռազմական օգնություն տրամադրելու դիմաց: