Նիդերլանդների իշխանությունները որոշել են դադարել երկիրը Հոլանդիա անվանել
Նիդերլանդների կառավարությունը որոշել է դադարել երկիրը Հոլանդիա անվանել եւ վերադարձնել օրիգինալ անունը՝ Նիդերլանդներ, գրում է The Guardian-ը:
Ինչպես նշում է պարբերականը, այդ որոշումն ընդունվել է երկրի համաշխարհային իմիջը բարելավելու նպատակով:
Ազգային ռեբրենդինգի մասին որոշումը, որը ստորագրվել է երկրի կառավարության, բիզնես ընկերությունների եւ զբոսաշրջության խորհրդի կողմից, ուժի մեջ կմտնի այս տարվա ընթացքում:
Իշխանությունները ցանկանում են փոխել միջազգային հանրության ուշադրությունը կյանքի որոշակի ասպեկտներից, որոնց հետ սովորաբար ասոցացվում է երկիրը, մասնավորապես, թմրանյութերով ժամանցի անցկացման եւ Ամստերդամի կարմիր լապտերների թաղամասի հետ:
Ինչպես նշում է պարբերականը, հաջորդ տարի մայիսին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին եւ Տոկիոյում կայանալիք 2020 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ երկիրը կներկայացվի որպես Նիդերլանդներ: