Արքայական երկրպագուներ. Քեյթ Միդլթոնին ու արքայազն Ուիլյամին երեխաների հետ տեսել են ֆուտբոլային հանդիպմանը (Լուսանկարներ)
«Աստոն Վիլլա» և «Նորվիչ Սիթի» անգլիական թիմերի միջև կայացած ֆուտբոլային խաղի ժամանակ արքայազն Ուիլյամի ընտանիքը երկրպագուների մեջ երևում էր տրիբունաներում: Ուիլյամը, կինը՝ Քեյթը, ավագ որդին՝ արքայազն Ջորջը, և դուստրը՝ արքայադուստր Շառլոտը, աջակցում էին իրենց սիրելի թիմին՝ «Ասթոն Վիլլա»-ին, որը հաղթեց 5-1 հաշվով: Մեկամյա արքայազն Լուին, ըստ Daily Mail-ի, դայակի հետ մնացել է տանը:
Վեցամյա Ջորջը, սիրում է ֆուտբոլը, և անկեղծորեն ու աղմկոտ ուրախանում էր ֆուտբոլիստների հաջողություններով:
Չորսամյա Շառլոտն իրեն ավելի հանդարտ պահեց, չնայած հաճախ է ֆուտբոլ խաղում ավագ եղբոր հետ: Տղան կրում էր Aston Villa վերնաշապիկը:
Ի դեպ, անցյալ տարի, Լուիի ծնվելուց անմիջապես առաջ, սիրելի «Բիրմինգհեմ» ֆուտբոլային թիմի խաղի ժամանակ, արքայազն Ուիլյամը, այցելելով ֆուտբոլիստների հանդերձարան, ասաց, որ կցանկանար իր երեխային անվանել ի պատիվ ակումբի կիսապաշտպան Ջեք Գրիլիշի: Նա «Աստոն Վիլա» և «Քարդիֆ» ակումբների միջև խաղի ժամանակ իսկական աստղ էր, և ապահովեց իր թիմի հաղթանակը:
Ահա այսպես նորին արքայական մեծությունը բերանից թռցրեց, որ երրորդ երեխան տղա է լինելու։