Երեւանի տոնը կնշվի հոկտեմբերի 19-ին. կծախսվի 150 մլն դրամ
Երեւանն այս տարի իր տոնը կնշի հոկտեմբերի 19-ին՝ տարբեր վարչական շրջաններում կազմակերպվող բազմապիսի միջոցառումներով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբաթյանը:
«Միջոցառումները բազմաթիվ են: 12 վարչական շրջաններում կլինեն տարբեր միջոցառումներ»,-ասաց Կուբաթյանը: Քաղաքապետարանից միջոցառումների վերաբերյալ այլ մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ:
Քաղաքի տոնի համար կծախսվի մոտ 150 մլն դրամ: