Իրինա Շեյքը «մերկացրել է» սլացիկ ոտքերը
33-ամյա Իրինա Շեյքը գայթակղիչ ֆոտոշարքից լուսանկար է հրապարակել։ Ռուսական արմատներ ունեցող թոփ մոդելը ոճային զգեստով հանդուգն կերպարում է։
Հոլիվուդյան դերասան Բրեդլի Քուփերից աղմկոտ բաժանությունից հետո մոդելը կենտրոնացած է աշխատանքի վրա։ Վերջերս համաշխարհային պոդիումների աստղը դարձել է Jean Paul Gaultier-ի բույրերից մեկի դեմքը։ Թխահեր գեղեցկուհին գովազդում է Scandal կուլտային օծանելիքը։ Հրապարակված նոր լուսանկարը հենց այդ նպատակով արված ֆոտոշարքից է, գրում է Cosmo-ն։
Իրինան լուսանկարվել է հին ինտերյերով սպիտակ սրահում։ Նա նստած է սպիտակ բազմոցին եւ ամբողջությամբ սեւ գույնի հագուստ է կրում։ Ռուս մոդելը սեւ զգեստ-ժակետ է ընտրել՝ երկրպագուների ուշադրությունը գրավելով կազմվածքի առավելությունների վրա։