Հայուհի Անժելիկա Ռևան էքստրեմալ կարճ զգեստով՝ դուստրերի հետ
Comedy Club-ի 45-ամյա անդամ Ալեքսանդր Ռեւայի կինը՝ հայուհի Անժելիկան, գունեղ ընտանեկան կադրեր է ցուցադրել։ Գեղեցկուհին նկարահանվել է երկու դուստրերի հետ, որոնց հայրը դերասան Ռեւան է։
Հեռուստահաղորդավարի ընտրյալը հիշեցրել է, թե որքան շատ է բերել նրա բախտը։ Նա հրապարակել է վառ լուսանկարներ, որոնք արել է սիրելի ամուսնու համար։ Ինստագեղեցկուհին լուսանկարվել է երկու ժառանգորդուհիների՝ 12-ամյա Ալիսայի եւ 6-ամյա Ամելիի հետ։
Աղջիկները կադրում հայտնվել են միանման կարմիր-սեւ հագուստներով։ Նրանց մայրը հետաքրքիր ձեւվածքով վարդագույն սեքսուալ հագուստով է։ Խոր դեկոլտեն ընդգծել է գեղեցիկ ուսերն ու շիկահեր կնոջ շքեղ կուրծքը։
Անժելիկան նախընտրել է ճոխ, էքստրեմալ երկարության ատլասե հագուստ։ Կարճ զգեստն ուշադրությունը սեւեռել է Ռեւայի սլացիկ ոտքերի վրա։ Նա ընտրել է շքեղ բարձրակրունկներ։
«Մուսաներ։ Հայրիկի ուրախություններ»,- գրել է Անժելիկան։ «Սուպեր, ինչ գեղեցիկ են», «Որքան հիասքանչ են բոլորը», «Միշտ չէ, որ հնարավոր է վարդագույնի երանգի հանդիպել, որը գռեհիկ տեսք չի ունենա։ Ամեն բան ներդաշնակ է ու գեղեցիկ», «Տիկնիկներ», «Աղջիկներ, դուք հիասքանչ եք»,- գրել են հետեւորդները։
Անժելիկան ներկայացրել է նաեւ կերպարանափոխությունը Gradient հավելվածի միջոցով։ Համակարգչային ծրագիրը նրան «նմանեցրել» է երկու կինոաստղերի՝ Անջելինա Ջոլիի եւ Մոնիկա Բելուչիի հետ։ Ռեւան գոհ է մնացել արդյունքներից։
«Նայում էի Gradient-ի բոլոր լուսանկարներն ու մտածում. «Աստված իմ, ինչ անհեթեթություն։ Իսկ երեկ աղջիկս լուսանկարս դրեց, ու կարծիքս կտրուկ փոխվեց... Դե, ինչո՞ւ է անհեթեթություն, հարված՝ ուղիղ նշանակետին»,- կատակել է նա։
Աղբյուրը՝ Cosmo