Անջելինա Ջոլին՝ Բրեդ Փիթից բաժանվելու մասին
Ֆրանսիական «Madame Figaro» հրատարակությանը տված հարցազրույցում Անջելինա Ջոլին անդրադարձել է իր համար ամենաբարդ թեմաներից մեկին, որը նրա հետ վաղուց էին փորձում քննարկել բազմաթիվ լրագրողներ։ 2016թ.-ին Անջելինան եւ նրա ամուսինը՝ Բրեդ Փիթը, դարձան նորությունների գլխավոր հերոսները՝ երեք տարվա ամուսնությունից եւ տաս տարվա հարաբերություններից հետո հայտնելով բաժանման մասին։ Նրանց ամուսնալուծությունը բավական երկարատեւ էր ու ծանր, իսկ վեց երեխաների նկատմամբ խնամակալության հարցը մինչ այժմ լուծված չէ, գրում է Super-ը։
Դատելով Բրեդի եւ Անջելինայի վերջին հարցազրույցներից, մինչ երկրպագուներն ընտրում էին՝ ում կողմն անցնել եւ ում մեղավոր համարել, նրանց երկուսի համար էլ ցավոտ է եղել։ Դերասանուհին նշել է. «Սկսած այն ժամանակվանից, երբ ես երեխաներ ունեմ, ինձ միայն մի բան է հետաքրքրում. ինչպես լավ օրինակ լինել, ազնիվ մարդ եւ նրանց նույնպիսին մեծացնել։ Կարեւոր է բարի լինի մյուսների նկատմամբ, ոչ ոքի ցավ չպատճառել եւ հասկանալ, որ մենք ընդամենը մի կյանք ունենք, այդ պատճառով այն պետք է հագեցած լինի։ Ես չգիտեմ՝ որն է իմ ճակատագիրը, բայց ես վստահ եմ, որ այժմ անցումային ժամանակաշրջանում եմ, վերադառնում եմ իմ իսկական վիճակին։
Քանի որ Բրեդի հետ մեր հարաբերությունների ավարտին եւ բաժանումից հետո ես շփոթված էին։ Ինքս ինձ չէի ճանաչում։ Ես դարձել էի... ինչպես բացատրել... փոքրիկ, աննշան, նույնիսկ եթե դա նկատելի չէև։ Ես խորը, ուժեղ ցավ էի զգում։ Մյուս կողմից հետաքրքիր էր դիպչել այդ զգացմունքին։ Ի վերջո հենց դա էլ նշանակում է մարդ լինել։ Նույն ժամանակ ինձ մոտ առողջական խնդիրներ սկսվեցին. այդպիսի բաները երկնքից իջեցնում են երկիր եւ հիշեցնում՝ որքան է քո բախտը բերել պարզապես ողջ լինել։ Ես ցանկանում եմ այդ դասը եւս փոխանցել իմ երեխաներին՝ թարմացման գաղափարը, ինքդ քեզ կյանքի ուրախությունը վերադարձնելու հնարավորութունը։ Ես ստիպված էի կրկին ուրախություն փնտրել»։