Վարդան Ղուկասյանը ջերմ հարաբերություններ ունի դստեր սպանության գործով դատավորի հետ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով' Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բավական ջերմ հարբերություններ ունի իր դստեր նշանածի սպանության գործով դատավոր Մարտին Սարոյանի հետ:Ավելին, ինչպես պնդում են ականատեսները, Մ. Սարոյանն անձամբ ներկա է եղել Վ. Ղուկասյանի վաղամեռիկ եղբոր' Ա. Ղուկասյանի քառասունքին: Այսքանից հետո, թերևս, պարզ է, թե ինչու էր դատավորը հանդուրժում, որ Վարդան Ղուկասյանը դատական նիստի ողջ ընթացքում հրաժարվում է պատասխանել պաշտպանական կողմի փաստաբան Լուսինե Սահակյանի հարցերին, ավելին, նրան անվանեց «դև»:
«Ժողովուրդ»-ը երեկ զրուցեց անձամբ դատավոր Սարոյանի հետ, սակայն վերջինս հերքեց լուրը: «Ո’չ նման բան չկա»: Հարցին, թե ականատեսներ են եղել, նա շարունակեց պնդել. «Նման բան չկա»:
Առավել մանրամանսն «Ժողովուրդ» թերթի այսօրբա համարում: