Երևան, 29.Նոյեմբեր.2024, 00:00 |
ՀՀ-ում պատրաստվում են թուրքական պահանջով կրճա... «The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է ... Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը ... Հունգարիայում կբացվի Հայաստանի Հանրապետության... Հայտնի է՝ երբ Ֆլորենտինո Պերեսը կորոշի Անչելո... Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերո... «Նոա»-ն Երևանում չհաղթեց «Վիկինգուր»-ին Իսրայելն ու «Հըզբոլլահը» միմյանց մեղադրել են ... Ժամանակավոր արգելք է սահմանվել մի շարք գյուղա... Խաբեությամբ կնքված ցանկացած միջազգային պայման... Լարված իրավիճակ՝ Վրաստանում․ Ռուսթավելիի փողո... Օգնություն՝ փախստականներին. Լեհաստանի նախագահ... Պատերազմը չի ավարտվել. խաղաղությունը հավերժակ... Թմրամիջոցներ տարածող մայրն ու որդին հայտնաբեր... ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը... ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ալբանիայի կառավարությա... Դանիայում օրինականացվել է բժշկական կանեփը Վրաստանում բողոքի ակցիաներ են․ պատճառը վարչապ... Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»... Մոլդովայի Սահմանադրական դատարանը նախագահ է ճա... Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա ա... Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուր... Ոստիկանությունը զգուշացնում է՝ տարատեսակ վկայ... Հայաստան-Հնդկաստան համագործակցության հերթական... Արարատ Միրզոյանը և Ֆինլանդիայի նախագահը մտքեր... Նախանշվում է Հայաստան-Արգենտինա շփումների ակտ... Պետք է նոր մակարդակի բերենք ՊԵԿ-ի աշխատանքը. ... ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպանները քննարկել ... Փաշինյանն արդարադատության նախարարին գործուղու... Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, հա... Դատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ... «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ատրճանակ, նռնակ և այլ... Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյա... Միրզոյանը և Էլինա Վալտոնենը հանգամանալից քննա... Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝... Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ ն... Ո՞րն է ամենափոշոտ քաղաքը Հայաստանում Հայաստանի և Ղազախստանի միջև հաստատված է փոխգո... Երևանում բախվել են 2 «BMW», «Nissan»-ն ու «Hy... Անտառային հրդեհներ՝ Ավստրալիայում․ մի քանի քա... Հնարավոր է անվճար և անանուն հետազոտություններ... Փաշինյանը բացատրում է՝ ինչ է անհրաժեշտ Գյում... «Հանե՛ք նաուշնիկները»․ Ռոբերտ Քոչարյանի և դատ... Հայաստանն արդեն մեկ տարի է՝ անտեսում է ՀԱՊԿ գ... Անահիտ Մանասյանն ու Մարյա Վախենարն անդրադարձե... Ոստիկանությունում նախանշել են թմրամիջոցների շ... Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին նոր մե... Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար, վիրավորվել՝... Պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ հեռուստատեսային հեռա... 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու ա... Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամ... Միրզոյանը և Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը ... Ռեալը ՉԼ-ի հակառեկորդ է գրանցել Որոնվում է տեսանյութում երևացող անձը ԲԴԽ-ում նախագահ չեն կարողանում ընտրել․ ինչ է ... «Ինձնից ավելի հայրենասեր մարդ ես չեմ պատկերաց... Երևանում «Nissan Elgrand»-ը բախվել է ռեստորան... Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Հայաստանում իշխանության զավթում է տեղի ունենո... Արագածոտնի մարզ, գյուղ Երզնկա․ Սուրենյանը տես... Դատավոր Սարգիս Պետրոսյանը և փաստաբան Արամ Վար... Նոր դոկտրինով Ռուսաստանի միջուկային «հովանոցն... Ձմռանը ամառային անվադողերով երթևեկելու համար ... ՔՊ-ում շատ լավ գիտեն, որ Գյումրիում վարկանիշ ... «Հլը մի վայրկյան մի պզզցրեք, վարչապետն անցնու... Վարչապետը հանձնարարել է, որ իր մասնակցությամբ... «Ծանոթ չեք գործի նյութերին, թե չէ նման հարց չ... Շատ օգտատերեր կոչ էին անում արգելել ծխախոտի և... Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել Ատոմայի... «Ես եմ ոստիկաններին բերման ենթարկել՝ իմ մեքեն... Ուկրաինան հայտնել է իր էներգետիկ օբյեկտների վ... Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ... Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուր... Արթուր Պողոսյանը նշանակվեց Քննչական կոմիտեի ն... Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան աջակցություն ... Վրաերթի ենթարկված 11-ամյա երեխայի կյանքը երկա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կառավարության նիստ․ Ուղիղ 8-ամյա Սոֆիա Բաղրամյանը շախմատի աշխարհի պատան... Մեքսիկայի նախագահն արձագանքել է Թրամփի պնդում... Կառավարությունը ներքին կարգով ձգում է արցախցի... Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը և Սեյրան ... Հրդեհ՝ Լեռնավան գյուղում. դեպքի վայր է մեկնել... Դեսպան Մակունցն ու Քրիստինա Քվինը քննարկել են... Աստղագուշակ՝ նոյեմբերի 28-ի համար Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենան... Արփինե Սարգսյանն ազատել է համակարգի թիվ մեկ «... ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն. «Հրապարակ... Գյումրու ՔՊ ղեկավարը թմրանյութի մեկ թեստ է հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասն... Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լո... 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զ... Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովո... Հայտնի է՝ ինչու Ռասել Քրոուն չի նկարահանվել «... Որոշ հասցեներում լույս չի լինի

Դեսպանատունը պիտի բացեինք Երուսաղեմում․ դրա դիմաց Իսրայելից կարող էինք լուրջ զիջումներ ակնկալել

Հայաստանը վերջապես դեսպանություն կունենա Իսրայելում։ Այս լուրը հայտնել է Հայաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ասելով, որ Իսրայելում հայկական դեսպանություն բացելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Իսրայելը Մերձավոր Արևելքում կարևոր աշխարհաքաղաքական դերակատար է, որի վարած քաղաքականությունը ուղղակիորեն ազդում է այդ տարածաշրջանի վերաձևավորման և կայունության վրա: Իսրայել Պետությունում ՀՀ դեսպանություն հիմնելը, ՀՀ ԱԳՆ ղեկավարի խոսքերով, միտված է ապահովելու Հայաստանի մասնակցությունը բազմադարյա հայկական ներկայությանը պետական մակարդակով։


Ավետյաց երկրում ռեզիդենտ դեսպան և դիվանագիտական ներկայացուցչություն ունենալու հարցը արդեն բավական երկար ժամանակ՝ մոտ 2-3 տարի է, ինչ քննարկվում է հայկական մամուլում, և դրա հիմնավորումներն էլ մասնագետները հստակ ներկայացնում էին, բայց գործնական քայլեր չէին նկատվում։ Համենայնդեպս, նման տեղեկություններ ո՛չ պաշտոնական մակարդակով էին հաղորդվում, ո՛չ էլ արտահոսքեր էին լինում: Ըստ ամենայնի, գործընթացը իրականացվել է գաղտնի ռեժիմով, որովհետև ինչպես արտգործնախարարն է ասել՝ ԱԳՆ-ն բավական երկար ժամանակ պատրաստվում էր Իսրայելում դեսպանություն բացելուն։

Ուշագրավ հանգամանքներից մեկն այն է, որ հայկական դեսպանատունը լինելու է ոչ թե Երուսաղեմում, որի իրավական կարգավիճակը միջազգայնորեն դեռևս հստակեցված չէ, բայց հրեական պետությունը Սուրբ քաղաքը համարում է իր մայրաքաղաքը, այլ Թել Ավիվում, որտեղ տեղակայված են Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկրների մեծագույն մասի դիվանագիտական ներկայացուցչությունները։ Եվ այս տեսանկյունից որևէ երկրի կողմից սեփական դիվանագիտական ներկայացուցչությունը Իսրայել Պետությունում բացել ոչ թե Թել Ավիվում, այլ Երուսաղեմում՝ նշանակում է Երուսաղեմի կարգավիճակի հիմնահարցի շուրջ այս վեճի մեջ ինչ-որ առումով աջակցել իսրայելական կողմին, ինչն էլ 2017 թ. դեկտեմբերին արեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հայտարարելով Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու իր որոշման մասին։ Թրամփի այս հայտարարությունից հետո ՄԱԿ-ում հրավիրվեց Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստ, որի ընթացքում ընդունվեց Թրամփի հայտարարությունը մերժող բանաձև։ Հայաստանը, ի թիվս 128 այլ երկրների, կողմ քվեարկեց Թրամփի որոշումը դատապարտող բանաձևի ընդունմանը։


Այն ժամանակ շատերը քննադատեցին Հայաստանի քվեարկությունը, շատերը համաձայն չէին, Իսրայելից էլ որոշ գործիչներ հայտարարեցին, որ Հայաստանը կարող էր չեզոք դիրք բռնել և չմասնակցել քվեարկությանը: Բայց բոլոր դեպքերում Հայաստանի այդ քվեարկությունը հիմնված էր հստակ դիրքորոշման վրա: Ինչպես ՄԱԿ-ի անդամ երկրների մեծ մասը՝ ներառյալ միջազգային հարաբերությունների մի շարք ազդեցիկ դերակատարներ, այդ թվում՝ Հայաստանը, ինչպես երկու տարի առաջ հայտարարեց Հայաստանի այն ժամանակվա արտգործնախարար Է. Նալբանդյանը, այսպես ասած՝ կառուցողական մոտեցման կողմնակից է ու կարծում է, որ «Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում»:

Արաբագետ Հայկ Քոչարյանը, սակայն, կարծում է, որ մի շարք առումներով ավելի ճիշտ ու շահավետ կլիներ Հայաստանի համար դեսպանատունը բացել հենց Երուսաղեմում։ Դա ոչ միայն հնարավորություն կտար ավելի գործնականորեն աջակցել հայկական համայնքին Երուսաղեմի Հին քաղաքում, այլև դրա դիմաց Իսրայելից կարող էինք ակնկալել լուրջ զիջումներ և բավական լուրջ մակարդակի համագործակցություն: Եվ դրա համար պարտադիր չէ Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք:

Այս թեմայով, թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ, արաբագետ Հայկ Քոչարյանի հետ:

– Պարոն Քոչարյան, այս հարցի շուրջ մենք Ձեզ հետ դեռևս 2017-ին ենք զրուցել, և Դուք այն ժամանակ ասացիք, որ առաջին հերթին Իսրայելում պիտի բացվի հայկական դեսպանատուն։ Բայց գործնական քայլեր այս ուղղությամբ չէին երևում: Ինչո՞վ է պայմանավորված, որ որոշեցին ի վերջո հիմնել դեսպանությունը: Սա երկարատև գործընթացի արդյո՞ւնք է, թե՞ ավելի կարճ ժամանակահատվածում, այսինքն՝ այս նոր կառավարության օրոք ընդունված որոշում է:

– Գործընթացը արտգործնախարարության օրակարգում եղել էր, և վերջին զարգացումները՝ 2018-ի դեպքերը, հավանաբար նպաստեցին ավելի ինստիտուցիոնալ մոտենալ արտաքին քաղաքականությանը և փորձել «գրավել» այդ տարածքները կամ ազդեցության այն ոլորտները, որոնք անարդարացիորեն ուշադրությունից դուրս էին մնացել: Դրանով կարելի է պայմանավորել:

Մյուս գործոնը, որ ազդել է այս որոշման վրա, արտգործնախարարությունում տեղի ունեցող գործընթացներն են, մասնավորապես՝ դեսպանությունները ավելի մասնագիտական և դիվանագիտական կադրերով համալրելու գործընթացը, ինչը ողջունելի է: Կարծում եմ՝ այս վերջին զարգացումը կարելի է ընդհանուր այս գործընթացի մեջ դիտել, որովհետև Իսրայելից բացի՝ որոշեցին նոր դեսպանատուն բացել նաև Եթովպիայում: Աֆրիկայի կենտրոնական շրջաններում և հարավաֆրիկյան տարածքների ուղղությամբ հետաքրքիր զարգացումներ կարող են լինել հետագայում: Բայց շատ հատկանշական է, որ հենց Եթովպիայում բացվեց հայկական դեսպանատուն:

– Իսկ ինչո՞ւ Թել Ավիվում ու ոչ Երուսաղեմում:

– Դա հարցի մյուս կողմն է: Դեսպանատուն պետք էր բացել, ուշացած է որոշումը: Դա պետք էր անել դեռ 1992-ին, երբ երկկողմ հարաբերություններ էին հաստատվում: Բայց այն ժամանակ իրավիճակն այնպիսին էր, որ գործը տեղից չշարժվեց:

Իսկ այսօր սա, ինձ թվում է, ուշացած գործողություն է: Եթե բացում էինք, ապա պիտի բացեինք Երուսաղեմում: Հաշվի առնելով ներկա իրավիճակը Մերձավոր Արևելքում, աշխարհաքաղաքական գործընթացները և մեր անընդմեջ ներկայությունը Երուսաղեմում՝ սկսած 4-րդ դարից, կարելի էր գեղեցիկ օգտագործել և մատուցել նաև մեր հարևաններին, որոնք կարող էին և դժգոհել այդ քայլից: Բայց ասելիք ունեինք աշխարհին և կարող էինք բացատրել, թե ինչու ենք ուզում բացել հենց Երուսաղեմում, այլ ոչ թե Թել Ավիվում: Եվ դրա դիմաց կարող էինք նաև Իսրայելից ակնկալել լուրջ զիջումներ և բավական լուրջ մակարդակի համագործակցություն: Այսինքն՝ մենք կարող էինք, իմ կարծիքով, ընդամենը մեկ քայլով լրացնել բաց թողած 27 տարվա մեծ մասը և հայտնվել մի ուրիշ հարաբերությունների մակարդակում:

Ըստ իս՝ առավելագույնը մեր շահերից էր բխում նման գործողություն անելը, քանի որ այս պահի դրությամբ Մերձավոր Արևելքում կան շահեր, որոնք կարելի էր Իսրայելի հետ համագործակցությամբ օգտագործել: Հուսով եմ, որ հետագայում, այնուամենայնիվ, դեսպանատունը կտեղափոխեն Երուսաղեմ: Թեև, իհարկե, դա նույն էֆեկտը չի ունենա։

Այդուհանդերձ, իր ազդեցության տեսանկյունից և գործողության համապարփակ ու մեծ ընդգրկումով ճիշտ կլիներ՝ դեսպանությունը միանգամից բացեին Երուսաղեմում, ինչի համար, կրկնում եմ, մենք բավարար հիմքեր ունեին։ Մենք 4-րդ դարից ներկայություն ունենք Երուսաղեմում և մենք այնտեղ էինք, երբ իսլամ ընդհանրապես չկար, և ոչ բոլոր քրիստոնյաներն էին, որ այնտեղ էին։ Եվ մենք կարողացել ենք անդադար մնալ Երուսաղեմում վերջին 1700 տարիներին։

Եվ սա պետք էր օգտագործել ու լավ օգտագործել, ինչը, իմ կարծիքով, բաց թողեցինք։ Կարելի էր դրա փոխարեն Իսրայելից ստանալ լուրջ մակարդակի համագործակցություն ՏՏ ոլորտում, բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Կարելի էր պայմանագրեր ստորագրել ռազմական ոլորտում։ Այս շարքում կարելի է թվարկել շատ ու շատ այլ ոլորտներ։

– Բայց դա չէ՞ր նշանակի Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչել։

– Իմ կարծիքով՝ դա հայ-իսրայելական բանակցությունների հարց է։ Կարելի էր դեսպանատունը Երուսաղեմում բացել՝ ներկայացնելով նշածս հիմնավորումները, բայց կարելի էր և չճանաչել որպես մայրաքաղաք։ Դա պարտադիր չէ։ Բայց խորհրդանշական առումով դա շատ կարևոր քայլ կլիներ։ Եվ մեր պատմամշակութային ժառանգությունը, որ ունենք այնտեղ, ուղղակի պահպանության տակ կհայտնվեր, որովհետև գիտենք, որ այնտեղ խնդիր կա և այդ խնդիրը լուրջ է դրված․ հայկական համայնքն է նոսրանում, հայկական ներկայությունը Հին քաղաքում շատ հարցերում բախվում է հրեական պետության հետ։ Խնդիրներն այստեղ շատ բազմաշերտ են և լուծում են պահանջում։

Մյուս կարևոր հարցն այն է, որ դեսպանը, որին պիտի ուղարկենք Իսրայել, պիտի շատ պատրաստված ու հմուտ դիվանագետ լինի, ով կարող է լուծել այս նուրբ հարցերը դիվանագիտորեն և ի շահ Հայաստանի։ Սա շատ նուրբ հարց է, և հուսով եմ, որ երբ հայտարարվի դեսպանի նշանակման մասին, բոլորս ուրախ կլինենք այդ նշանակման կապակցությամբ ու հերթական անգամ հիասթափություն չենք ապրի։ Մեզ այնտեղ ուժեղ դեսպան է պետք։

– Պաշտոնական Երևանի մոտեցումը Երուսաղեմի կարգավիճակի հարցի վերաբերյալ փոխվե՞լ է, թե՞ մնում է նույնը։ Թել Ավիվում հայկական դեսպանատան բացումը ավելի գործնական լծակներ, հնարավորություններ կընձեռի՞ թե՛ հայ-իսրայելական հարաբերությունները զարգացնելու և թե՛ Երուսաղեմում՝ Հին քաղաքում, հայկական շահերը պաշտպանելու համար։

– Գիտեք, այստեղ միանշանակ պատասխան չկա։ Իսրայելի մայրաքաղաքի վերաբերյալ պաշտոնական այլ փաստաթուղթ չունենք՝ բացի մինչ օրս գործողը, որով Թել Ավիվն ենք ճանաչում Իսրայելի մայրաքաղաք։ Այլ փաստաթուղթ չկա շրջանառության մեջ։

Ինչ վերաբերում է մյուս հարցին, ապա, իհարկե, Թել Ավիվից էլ կարող ենք օգնել Երուսաղեմի հայ համայնքին, բայց այս պարագայում շատ կարևոր է նույն միջավայրում լինելը, որովհետև Երուսաղեմի հայկական համայնքն էլ միանշանակ հայկական միջավայր չէ, այնտեղ էլ տարբեր ազդեցության խմբեր ու տարբեր ուժեր կան, որոնց միակ միավորողը, իմ կարծիքով, կարող է լինել ուժեղ դեսպանը և Հայաստանի ներկայացուցչությունը։

– Երուսաղեմում հայ համայնքը, կարծես, արաբական կողմի հետ ավելի լավ է լեզու գտնում, քան Իսրայելի իշխանությունների։

– Այո, որովհետև պատմությունից եկող ժառանգություն է։ Տարածքը, որի մասին խոսում ենք, գտնվում է Արևելյան Երուսաղեմում։ Իսկ այդ տարածքները ժամանակին Հորդանանի վերահսկողության տակ էին, և հայության մեծ մասը, մասնավորապես Երուսաղեմի հնաբնակները, հորդանանյան անձնագրեր ունեն։ Բայց սա վերաբերում է պատմականորեն այստեղ ապրող համայնքի մասին։ Փոխարենը կա նաև նոր համայնք, որը ձևավորել են Հայաստանից գնացած հայերը։ Սա էլ մյուս մարտահրավերներից է։

Բայց վերադառնալով Երուսաղեմի հարցին՝ այնտեղ, իմ կարծիքով, խնդիրն այն է, որ չկա խողովակ, որով հայկական մարմինները կարող են խոսել Իսրայել Պետության հետ։ Եվ պետությունը նրանց վերաբերվում է որպես կրոնական միավորի՝ դրանից բխող օրենքի բոլոր կարգավորումներով, որոնք գործում են այդ տարածքում։ Ու այս տեսանկյունից էլ Երուսաղեմում հայկական դեսպանություն ունենալը շատ օգտակար կլիներ, որովհետև այն կլիներ հավելյալ խողովակը և երկխոսության հնարավորություն կստեղծեր հայկական կառույցների և իսրայելական իշխանությունների միջև։ Ինչևէ, դեպքերից առաջ չընկնենք։ Սպասենք՝ տեսնենք, թե ո՞ւմ են նշանակում և ի՞նչ զարգացումներ կլինեն այդ ուղղությամբ։

Բայց որ սա կարևոր էր, և Իսրայելը ողջունեց՝ միանշանակ է ու չի քննարկվում։ Երկու կողմն էլ կարևորություն տվել են այս իրադարձությանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր հոդվածում:

ՀՀ-ում պատրաստվում են թուրքական պահանջով կրճա... «The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է ... Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը ... Հունգարիայում կբացվի Հայաստանի Հանրապետության... Հայտնի է՝ երբ Ֆլորենտինո Պերեսը կորոշի Անչելո... Արզաքանցյանը զանգեց Սուրենին, ասաց՝ քո ընկերո... «Նոա»-ն Երևանում չհաղթեց «Վիկինգուր»-ին Իսրայելն ու «Հըզբոլլահը» միմյանց մեղադրել են ... Ժամանակավոր արգելք է սահմանվել մի շարք գյուղա... Խաբեությամբ կնքված ցանկացած միջազգային պայման... Լարված իրավիճակ՝ Վրաստանում․ Ռուսթավելիի փողո... Օգնություն՝ փախստականներին. Լեհաստանի նախագահ... Պատերազմը չի ավարտվել. խաղաղությունը հավերժակ... Թմրամիջոցներ տարածող մայրն ու որդին հայտնաբեր... ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը... ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ալբանիայի կառավարությա... Դանիայում օրինականացվել է բժշկական կանեփը Վրաստանում բողոքի ակցիաներ են․ պատճառը վարչապ... Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»... Մոլդովայի Սահմանադրական դատարանը նախագահ է ճա... Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա ա... Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուր... Ոստիկանությունը զգուշացնում է՝ տարատեսակ վկայ... Հայաստան-Հնդկաստան համագործակցության հերթական... Արարատ Միրզոյանը և Ֆինլանդիայի նախագահը մտքեր... Նախանշվում է Հայաստան-Արգենտինա շփումների ակտ... Պետք է նոր մակարդակի բերենք ՊԵԿ-ի աշխատանքը. ... ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպանները քննարկել ... Փաշինյանն արդարադատության նախարարին գործուղու... Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, հա... Դատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ... «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ատրճանակ, նռնակ և այլ... Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյա... Միրզոյանը և Էլինա Վալտոնենը հանգամանալից քննա... Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝... Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ ն... Ո՞րն է ամենափոշոտ քաղաքը Հայաստանում Հայաստանի և Ղազախստանի միջև հաստատված է փոխգո... Երևանում բախվել են 2 «BMW», «Nissan»-ն ու «Hy... Անտառային հրդեհներ՝ Ավստրալիայում․ մի քանի քա... Հնարավոր է անվճար և անանուն հետազոտություններ... Փաշինյանը բացատրում է՝ ինչ է անհրաժեշտ Գյում... «Հանե՛ք նաուշնիկները»․ Ռոբերտ Քոչարյանի և դատ... Հայաստանն արդեն մեկ տարի է՝ անտեսում է ՀԱՊԿ գ... Անահիտ Մանասյանն ու Մարյա Վախենարն անդրադարձե... Ոստիկանությունում նախանշել են թմրամիջոցների շ... Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին նոր մե... Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար, վիրավորվել՝... Պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ հեռուստատեսային հեռա... 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու ա... Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամ... Միրզոյանը և Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը ... Ռեալը ՉԼ-ի հակառեկորդ է գրանցել Որոնվում է տեսանյութում երևացող անձը ԲԴԽ-ում նախագահ չեն կարողանում ընտրել․ ինչ է ... «Ինձնից ավելի հայրենասեր մարդ ես չեմ պատկերաց... Երևանում «Nissan Elgrand»-ը բախվել է ռեստորան... Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Հայաստանում իշխանության զավթում է տեղի ունենո... Արագածոտնի մարզ, գյուղ Երզնկա․ Սուրենյանը տես... Դատավոր Սարգիս Պետրոսյանը և փաստաբան Արամ Վար... Նոր դոկտրինով Ռուսաստանի միջուկային «հովանոցն... Ձմռանը ամառային անվադողերով երթևեկելու համար ... ՔՊ-ում շատ լավ գիտեն, որ Գյումրիում վարկանիշ ... «Հլը մի վայրկյան մի պզզցրեք, վարչապետն անցնու... Վարչապետը հանձնարարել է, որ իր մասնակցությամբ... «Ծանոթ չեք գործի նյութերին, թե չէ նման հարց չ... Շատ օգտատերեր կոչ էին անում արգելել ծխախոտի և... Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել Ատոմայի... «Ես եմ ոստիկաններին բերման ենթարկել՝ իմ մեքեն... Ուկրաինան հայտնել է իր էներգետիկ օբյեկտների վ... Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ... Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուր... Արթուր Պողոսյանը նշանակվեց Քննչական կոմիտեի ն... Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան աջակցություն ... Վրաերթի ենթարկված 11-ամյա երեխայի կյանքը երկա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կառավարության նիստ․ Ուղիղ 8-ամյա Սոֆիա Բաղրամյանը շախմատի աշխարհի պատան... Մեքսիկայի նախագահն արձագանքել է Թրամփի պնդում... Կառավարությունը ներքին կարգով ձգում է արցախցի... Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը և Սեյրան ... Հրդեհ՝ Լեռնավան գյուղում. դեպքի վայր է մեկնել... Դեսպան Մակունցն ու Քրիստինա Քվինը քննարկել են... Աստղագուշակ՝ նոյեմբերի 28-ի համար Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենան... Արփինե Սարգսյանն ազատել է համակարգի թիվ մեկ «... ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն. «Հրապարակ... Գյումրու ՔՊ ղեկավարը թմրանյութի մեկ թեստ է հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասն... Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լո... 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զ... Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովո... Հայտնի է՝ ինչու Ռասել Քրոուն չի նկարահանվել «... Որոշ հասցեներում լույս չի լինի
Ամենաընթերցվածը
website by Sargssyan