Թբիլիսիում հազարավոր մարդիկ են եկել հրաժեշտ տալու կոմպոզիտոր Կանչելիին (Լուսանկարներ)
Մի քանի հազար մարդ է եկել հրաժեշտ տալու կյանքից հեռացած խորհրդային և վրացի կոմպոզիտոր Գիա Կանչելիին՝ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնում: Կանչելին մահացել է չորեքշաբթի օրը, 84 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո:
Լեգենդար կոմպոզիտորին հրաժեշտ տվող մարդկանց հոսքն առավոտից չի դադարում: Ցերեկը նրան կհուղարկավորեն Դիդուբիի պանթեոնում: Ներկաների թվում են Կանչելիի գործընկերները, թատրոնի և կինոյի դերասաններ, երգիչներ, ռեժիսորներ, խորհրդարանի անդամներ և հասարակ քաղաքացիներ:
«Մենք այսօր հրաժեշտ ենք տալիս մեծ վարպետին, մի մարդու, որը ստեղծել է իր ոճը և որին ընդունում է ողջ աշխարհը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Մամուկա Մդինառաձեն: