Արիզոնայում ոստիկանները կալանավորել են 31-ամյա տղամարդուն, ով մեղադրվում է որդու սպանության մեջ
Արիզոնայում ոստիկանները կալանավորել են 31-ամյա Պաբլո Մարտինեզին, ով մեղադրվում է որդու սպանության մեջ, հայտնում է FOX8 հեռուստաալիքը:
Քննիչների խոսքով՝ Մարտինեզը խոստովանել է, որ տղայի կոկորդի մեջ է լցրել տաք ջուր: Նա սա պարզաբանել է այն հանգամանքով, որ իր 6-ամյա որդու մեջ սատանայի է տեսել եւ որոշել է նրան հեռացնել:
Տղամարդը նշել է, որ երեխային պահել է լոգարանի ծորակի տակ, իսկ տաք ջուրը «սկսել քշել սատանային»: Տղան այս վիճակում է եղել 5-ից մինչեւ 10 րոպե:
Պաբլոյի կինը ոստիկանություն է կանչել, սակայն երբ նրանք ժամանել են դեպքի վայր, երեխային գտել են մահճակալին: Նա կյանքի նշաններ ցույց չէր տալիս:
Դատական փաստաթղթերում նշվում է, որ տղային մարմնի 15 տոկոսի այրվածքներով տեղափոխել են Բանների համալսարանի բժշկական կենտրոն: Այնտեղ արձանագրել են, որ նա մահացած է: Մարտինեզը հիմա հսկողության ներքո է: