«Իրոք որ, իրավիճակ ա փոխվել. Պուտինն էկավ, լյուկերը սվարկա չարին». Մկրտիչ Արզումանյան (Լուսանկարներ)
Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին և իր հրապարակումներով ժպիտ պարգևում հետևորդներին։
Այս անգամ եւս նա հետաքրքիր հրապարակում է արել։ Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանը պատկերված է ավտոմեքենայում, լայնեզր գլխարկ է կրում։ Դերասանը լուսանկարն իրեն բնորոշ ձեւով է մեկնաբանել։ «Իրոք որ, իրավիճակ ա փոխվել։ Պուտինն էկավ, լյուկերը սվարկա չարին»,- գրել է նա։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Դերասանն ամառային վերնաշապիկ էր կրում եւ ջինսե տաբատ, իսկ կադրին կից գրել էր․ «Երբ եղանակը տաք էր ու խափուսիգ չէր...»։