ԱՄՆ-ը բժշկական ապահովագրության նոր միջոց է մտցրել վիզաների հայցորդների համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրով ԱՄՆ վիզաներ ստանալու հայցորդները այսուհետ պետք է ապացուցեն, որ կարող են ապահովել բժշկական ապահովագրման ծախսերը, տեղեկացնում է Fox News-ը։
Հայցորդներին ԱՄՆ մտնել չեն թույլատրի, եթե բժշկական ծախսերը ծածկելու պլաններ չունենան մուտքից 30 օր հետո կամ էլ չեն ունենա բավականաչափ ֆինանսական միջոցներ ծախսերը ծածկելու համար։
Այս միջոցն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 3-ից եւ կվերաբերի վիզաների այն հայցորդներին, ովքեր երկրի սահմաններից դուրս են գտնվում։ Այն չի վերաբերի միգրանտներին, որոնք արդեն ԱՄՆ տարածքում են, մշտական կացության իրավունք ունեցող անձանց, օտարերկրացիներին, ովքեր դիմել են ապաստան տրամադրելու համար, փախստականներին եւ երեխաներին։ Այնուամենայնիվ, նոր միջոցը կկիրառվի օտարերկրացի ամուսինների եւ ԱՄՆ քաղաքացիների ծնողների հանդեպ։