Երևանում «Բիթլզ» փաբի մոտից 2 երիտասարդ դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 01:00-ի սահմաներում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «մեջքի գոտկային հատվածի կտրած-ծակած վերքեր» և «կտրած-ծակած վերք ազդրի հետին մակերեսին, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևան քաղաքի Մուշավան թաղամասի բնակիչ, 23-ամյա Սերգեյ Գ.-ն և Սարի Թաղի բնակիչ, 22-ամյա Տարոն Վ.-ն: Նրանց դանակահարել են Երևան քաղաքի Պուշկինի փողոցի թիվ 60 հասցեում գործող «Բիթլզ» փաբի մոտ՝ անծանոթ անձինձ:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: