Ինչպես է Վլ. Պուտինն անցկացնելու իր ծննդյան օրը
Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին իր ծննդյան օրը կանցկացնի բնության գրկում հարազատների եւ մտերիմների շրջապատում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նա կանցկացնի բնության գրկում: Հարազատների եւ մտերիմների հետ»,- նշել է Պեսկովը:
Այս տարի Պուտինը դառնում է 67 տարեկան: