Եվրոպայի 8 երկրներ միացել են Իրանի հետ INSTEX վճարման մեխանիզմին
Եվրոպական 8 երկրներ միացել են Իրանի հետ INSTEX ֆինանսական վճարումների մեխանիզմին: Այս մասին Վիեննայում հայտնել է միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Եվրոպական 8 երկրներ միացել են INSTEX մեխանիզմին, որը կոչված է օգնելու ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում Իրանի հետ առեւտրին: Իրանում շատերը հոռետեսորեն են տրամադրված եւ դրա համար հիմքեր ունեն: Բայց դեռեւս վաղ է այս նախաձեռնությունը հաշվից հանել: Այն հազիվ թե արդարացնի մեծ սպասումները, բայց կշարունակի օգտակար մնալ»,- իր Twitter-յան էջում նշել է Ուլյանովը:
INSTEX մեխանիզմը ստեղծել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան՝ ԱՄՆ սահմանած պատժամիջոցների պայմաններում Իրանի հետ Եվրոպայի բանկային գործողություններն ապահովելու համար: ԵՄ-ն դրա աշխատանքի մեկնարկի մասին հայտարարել էր հունիսի 28-ին: Հուլիսի 17-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ INSTEX-ի միջոցով կատարվել են մի քանի միլիոն դոլարի գործարքներ, չնայած դա չափազանց քիչ է: