Կրկին աղբաման են այրել, այս անգամ էլ՝ Աջափնյակում
Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Մանուկյանը լուսանկար է հրապարակել իր էջում, որտեղ այրված աղբաման է երեւում:
«Հերթական այրված աղբամանը: Այս անգամ Աջափնյակում ՝ Բաշինջաղյան փողոցում: Երբ խոսքերն ավելորդ են»,-գրել է նա:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված նոր աղբամաններն այրում են: