Taiwan Excellence-ը մասնակցում է WCIT 2019-ին՝ ներկայացնելու Թայվանի հեղափոխական նորարարությունն ու տեխնոլոգիան
WCIT* 2019-ի ոսկե հովանավոր Taiwan Excellence-ը մասնակցում է աշխարհի ամենամեծ եւ ամենահեղինակավոր ՏՀՏ միջոցառումներից մեկին՝ ներկայացնելու Թայվանի հեղափոխական նորարարությունն ու տեխնոլոգիան: Թայվանի ամենամեծ ներկայացվածությունը համաժողովին ապահովելու են Taiwan Excellence եւ Smart Taiwan տաղավարները, որոնց միացել են Թայվանի արտաքին առեւտրի զարգացման խորհուրդը (TAITRA) եւ Թայպեյի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միությունը (CISA)-ը:
Պաշտոնական միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ին, Smart Taiwan տաղավարում (Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, Ծիծեռնակաբերդի զբոսայգի, շենք 1): Միջոցառմանը ներկա կլինեն Թայվանի տնտեսական հարցերի փոխնախարար Չուան-նենգ Լինը, Թայվանի արտաքին առեւտրի զարգացման խորհրդի (TAITRA) նախագահ Ջեյմս Հուանգը, Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) եւ Թայպեյի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միության (CISA) նախագահ Իվոն Չուին, Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթը եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ եւ WCIT 2019-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը:
Թայվանը հայտնի է տեղեկատվական եւ հաղորդակցական արդյունաբերության ոլորտում որպես հիմնական դերակատար: WCIT 2019-ի շրջանակում միանշանակ ուշադրության կենտրոնում կլինի ներկայացվող նորարար ու մրցանակակիր արտադրանքը: Այս անգամ Taiwan Excellence եւ Smart Taiwan տաղավարներում կներկայացվի 20 հանրահայտ ապրանքանիշ: Դրանց թվում է՝ CyberLink-ի խաչաձեւ հարթակի տեխնոլոգիայով աշխատող աշխարհում առաջատար AI դեմքի ճանաչման հարթակը, որը MegaFace մարտահրավերի եւ NIST-ի դեմքի ճանաչման վենդորային թեստի ժամանակ դասվել է ամենաարագ եւ ամենաճշգրիտ ալգորիթների շարքում: Մեկ այլ արտադրանք է AVER-ի կոնֆերանսների համակարգը, որն ապահովում է անհավանական գլոբալ կապ եւ հաղորդակցման փորձառություն բոլոր հանդիպումների սենյակների համար: Կներկայացվի նաեւ BriteMED-ի ստեղծած աշխարհի ամենափոքր էլեկտրասրտագրությունը, գյուղատնտեսության համար նախատեսված GEOSAT-ի անօդաչու թռչող սարքը եւ շատ այլ հրաշալիքներ:
Ներկայացված են լինելու ինտեգրված նորարարական տեխնոլոգիական ապրանքներ, որոնք նախատեսված են ավելի հարմարավետ դարձնելու սպառողների կյանքը եւ արժանացել են Taiwan Excellence հեղինակավոր մրցանակին, որը Թայվանի Արտաքին առեւտրի բյուրոյի (BOFT) եւ տնտեսական հարցերի նախարարության (MOEA) նախաձեռնությունն է: Ամենամյա Taiwan Excellence մրցանակաբաշխությունն ընտրում է հետազոտության եւ զարգացման, դիզայնի, որակի եւ մարքեթինգի ոլորտներում ամենանորարար արտադրանքը:
ԶԼՄ հարցումների համար դիմել Լիանա Խաչատրյանին՝ +374 77 789 659 կամ էլ. փոստ՝ [email protected]
Նշենք, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) աշխարհի խոշորագույն եւ ամենահեղինակավոր ՏՀՏ իրադարձություններից մեկն է: Կոնգրեսի ընթացքում կազմակերպվում են քննարկումներ թվային դարաշրջանի էվոլյուցիայի վերաբերյալ: 40 տարի շարունակ ՏՀՏ ոլորտի ղեկավարները, գործադիր տնօրենները եւ ներդրողները, քաղաքականություն մշակողները եւ պետական պաշտոնյաները, գիտնականներն ու տեխնոլոգները հանդիպում են այս ամենամյա միջոցառմանը՝ քննարկելու ոլորտի ներկան ու ապագան: WCIT 2019-ը կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը Երեւանում եւ կներառի սեսիաներ տարբեր թեմաների վերաբերյալ՝ սկսած արհեստական բանականությունից, վիրտուալ իրականությունից, խելացի քաղաքներից մինչեւ կիբերանվտանգություն, կլիմայի փոփոխություն եւ այլն:
Taiwan Excellence
Taiwan Excellence-ը ներկայացնում է Թայվանի ամենանորարար արտադրանքը, որը սպառողների համար մեծ արժեք է ներկայացնում: Այս խորհրդանիշը կրող բոլոր արտադրատեսակները Taiwan Excellence մրցանակաբաշխության մրցանակակիրներ են, որոնք արտադրվում են Թայվանում եւ ընտրվում են հետազոտության եւ զարգացման, դիզայնի, որակի եւ մարքեթինգի չափանիշների հիման վրա: 1992-ին Արտաքին առեւտրի բյուրոյի (BOFT) նախաձեռնությամբ մեկնարկած Taiwan Excellence-ը ճանաչում է ստացել աշխարհի ավելի քան 100 երկրում:
Թայվանի Արտաքին առեւտրի բյուրո (BOFT)
Թայվանի տնտեսական հարցերի նախարարության ներքո գործող Արտաքին առեւտրի բյուրոն (BOFT) պատասխանատու է արտաքին առեւտրի եւ տնտեսական համագործակցությունը կարգավորող քաղաքականության եւ կանոնակարգերի իրականացման համար: Արտաքին առեւտրի բյուրոյի (BOFT) դերը կանոնավոր ճշգրտվել է անընդհատ փոփոխվող միջազգային տնտեսական եւ առեւտրային միջավայրի պահանջները բավարարելու համար: Թայվանի արտաքին առեւտրի զարգացման խորհուրդը (TAITRA) ուղղորդում եւ համագործակցում է Արտաքին առեւտրի բյուրոյի (BOFT) հետ ինչպես միջազգային, այնպես էլ տեղական բազմաթիվ գովազդային առեւտրային ծրագրեր եւ այլ գործողություններ իրականացնելիս:
Թայվանի արտաքին առեւտրի զարգացման խորհուրդ (TAITRA)
Թայվանի արտաքին առեւտրի զարգացման խորհուրդը (TAITRA) հիմնադրվել է 1970-ին՝ խթանելու արտաքին առեւտուրը: Այն Թայվանում ամենախոշոր կիսակառավարական, շահույթ չհետապնդող առեւտրի խթանման կազմակերպությունն է: Թայվանի արտաքին առեւտրի զարգացման խորհուրդը (TAITRA) հովանավորում են կառավարությունը, արդյունաբերական ասոցիացիաները եւ մի շարք առեւտրային կազմակերպություններ, իսկ խորհուրդն աջակցում է թայվանական ձեռնարկություններին եւ արտադրողներին՝ ամրապնդելով նրանց միջազգային մրցունակությունը եւ հաղթահարելով նրանց առջեւ ծառացած մարտահրավերները արտաքին շուկաներում: Թայվանի արտաքին առեւտրի զարգացման խորհուրդն (TAITRA) ունի լավ համակարգված ավելի քան 1200 միջազգային մարքեթինգի մասնագետների առեւտրի խթանման եւ տեղեկատվական ցանց, որոնք աշխատում են նրա Թայպեյի գլխամասային գրասենյակում եւ աշխարհի 68 գրասենյակներում: Քույր կազմակերպությունների՝ Թայվանի առեւտրի կենտրոնի (TTC) եւ Թայպեյի համաշխարհային առեւտրի կենտրոնի (TWTC) հետ Թայվանի արտաքին առեւտրի զարգացման խորհուրդը (TAITRA) խթանման արդյունավետ ռազմավարությունների միջոցով ստեղծել է առեւտրի լայն հնարավորություններ: