ԱՄՆ-ում տղամարդը դատարանի որոշմամբ 750 հազար դոլար կստանա կնոջ սիրեկանից
Հյուսիսային Կարոլինայում դատարանը որոշում է կայացրել Քեւին Հովարդի գործով, որը տեղեկացրել էր կնոջ դավաճանության մասին: Կնոջ սիրեկանը նրա ամուսնուն պետք է վճարի 750 հազար դոլար, հայտնում է տեղական WITN պարբերականը:
Հովարդն օգտվել է օրենքից, որի համաձայն իրավունք ունի մարդուն դատի տալ «ամուսնական հարաբերություններին նպատակաուղղված միջամտության» պատճառով: Նահանգների մեծ մասում այս օրենքը չեղարկված է, բայց այն շարունակում է գործել Միսիսիպիում, Նյու Մեքսիկոյում, Հարավային Դակոտայում, Յուտայում եւ Հյուսիսային Կարոլինայում, ինչպես նաեւ Հավայան կղզիներում:
Պարբերականը հայտնել է, որ տղամարդը 12 տարի ամուսնացած էր, բայց մի օր կինը խնդրել է ամուսնալուծվել: Զույգը այցելել է ընտանեկան հոգեբանին, բայց դա չի օգնել: Տղամարդը որոշել է մասնավոր դետեկտիվի վարձել, որը պարզել է, որ կինն իրեն դավաճանում է աշխատանքային ընկերոջ հետ:
Հովարդը դատարան է դիմել եւ դատը շահել: Հիմա կնոջ սիրեկանը պետք է վճարի 750 հազար դոլար:
Ամերիկացին նշում է, որ հարցը փողը չէր: «Ես հավատում եմ ամուսնության սրբությանը»,- հայտարարել է նա:
Պարբերականը հայտնում է, որ Քեւինը կնոջից բաժանվել է եւ տեղի ունեցածից հետո հիմա վերականգնվում է:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
! Այս նյութը հասանելի է նաև РусскийՏպել
1
SHARES