Կալիֆոռնիայի նահանգապետը օրենք է ստորագրել Թուրքիայում ներդրումների արգելքի մասին
Հոկտեմբերի 3-ին Կալիֆոռնիայի նահանգապետ Գեյվին Նյուսոմը օրենք է ստորագրել AB 1320 նախագծի ընդունման մասին, որով Կալիֆոռնիայի հանրային կենսաթոշակային հիմնադրամին արգելվում է Թուրքիայում ներդրումներ կատարել:
Նահանգապետի խոսքով՝ Կալիֆոռնիան հանդես է գալիս արդարության օգտին եւ հիշում է 1,5 մլն մարդկանց, որոնք սպանվել են 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ:
Միջոցառմանը մասնակցել է օրինագծի հեղինակ, Կալիֆոռնիայի Ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանը: Նա նշել է, որ Կալիֆոռնիան, լինելով մեծությամբ 5-րդ տնտեսական կենտրոնը, այս օրինագիծը ստորագրելով՝ Թրամփին ուղղակիորեն ասել է դադարեցնել «Ցեղասպանության ժխտման իր կեղծ արշավը»:
Նշենք, որ այս փաստաթղթով առաջարկվում է կենսաթոշակային հիմնադրամին արգելել Թուրքիայում նոր ներդրումներ կատարել եւ դադարեցնել արդեն գոյություն ունեցողները: Ավելի վաղ օրինագիծն ընդունել էր ԱՄՆ Սենատը եւ ստացել Ասամբլեայի հավանությունը, չնայած կենսաթոշակային հիմնադրամների դժգոհությանը: