Արհեստական ինտելեկտի զարգացմամբ երկրները կստանան միջուկային զենքի հետ չհամեմատվող առավելություն․ Պուտին
Արհեստական ինտելեկտի զարգացմամբ երկրները կստանան միջուկային զենքի հետ չհամեմատվող առավելություն, Ռուսաստանն ունի դրանում հաջողելու բոլոր հնարավորությունները, «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի լիագումար նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Արհեստական ինտելեկտը կազդի պետության պաշտպանունակության խնդիրների վրա, որովհետեւ նա, ով կտիրապետի այդ տեխնոլոգիաներին, կստանա միջուկային զենքի հետ չհամեմատվող առավելություն»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ փոփոխությունների արագությունն ավելանում է, եւ Ռուսաստանը կարող է իր ավանդը բերել արհեստական ինտելեկտի զարգացման մեջ՝ հավելելով, որ ռուսաստանցի ծրագրավորողները մեծ հաջողությամբ աշխատում են ողջ աշխարհում։
Ըստ նրա, դրա պատճառն այն է, որ Ռուսաստանում ավանդաբար զարգացած է մաթեմատիկական դպրոցը, իսկ արհեստական ինտելեկտի հիմքում առաջին հերթին դրված են մաթեմատիկային առնչվող մշակումները։
«Մեզ մոտ արհեստական ինտելեկտի զարգացման մի ողջ պետական ծրագիր է ստեղծված՝ այնպես, ինչպես Չինաստանում, Միացյալ Նահանգներում ու մի շարք այլ երկրներում։ Մենք գտնում ենք, որ այստեղ մենք ոչ թե կարող ենք ուշանալ կամ հետ մնալ, մենք բոլոր հնարավորություններն ունենք հաջողության հասնել այս ուղղությունում»,- նշել է ՌԴ նախագահը։