Մեջբերումներ հայտնի գրքերից
Պետք է հավաքել մտքերը... բայց վախենամ մտքերից և ոչ մեկը հավաքին չգա...
Էլչին Սաֆարլի «Ինձ ՔԵԶ էին խոստացել»
Մեր սերը նման էր խարույկի , որ մենք ծածկել էինք ուզում ձեռքերի ափերով , թեպետ կրակը թեժ էր ու անդիմադրելի...
Վարդգես Պետրոսյան «Ապրած եվ չապրած տարիներ»-ը գրքից
Ոչ մի բժիշկ ուժասպառ հոգու և մարմնի համար չունի ավելի լավ դեղատոմս, քան հույսն է:
Ստեֆան Ցվայգ «Շախմատային նովել»
Թագավորները միայն այն ժամանակ են թագավոր, երբ անպատիժ չեն թողնում իրենց հասցված վիրավորանքները, քանի որ նրանց այդ վրեժը հենց մարմնավորված արդարադատությունն է, որ կա:
Ալեքսանդր Դյումա «Կոմսուհի դը Մոնսորո»
-Ուրիշները կարող էին կռահել այդ ճշմարտությունը, իսկ ես չեմ ուզում մերկացնել իմ հոգին նրանց հետաքրքրասեր և անհեռատես աչքերի առջև: Ես երբեք նրանց թույլ չեմ տա, որ իմ սիրտը զննեն իրենց մանրադիտակով...
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը»