Բոգոմոլովի նախկին կինը լուսանկարվել է առանց ներքնազգեստի
Ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի նախկին կինը՝ Դարյա Մորոզը, երկրպագուների հետ կիսվել է էրոտիկ լուսանկարով։ Մորոզն Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել, որն ընդգծում է նրա կուրծքը։
36-ամյա դերասանուհին հետեւորդներին ուրախացրել է անկեղծ լուսանկարով, որում բեժ գույնի բոդի է կրում։ Կադրն առաջացրել է հետեւորդների բուռն արձագանքը։
Նրանց մի մասը հիացել է Դարյա Մորոզի գեղեցկությամբ ու համարձակությամբ, մյուսները փորձել են նրան ամոթանք տալ չափազանց անկեղծության համար։ «Լավն է ու ոճային», «Դաշա, որքան ուժ ու կանացիություն, ինքնաբավություն ունեք։ Հիանում եմ ձեզանով», «գեղեցկություն», «շատ զգացմունքային»,- մեկնաբանել են Դարյա Մորոզի հետեւորդները։ Իսկ նրանց մի մասն ակնարկել է, որ հագուստը չափազանց շատ է. «Ինչ է, այդքան ցո՞ւրտ է։
Դարյա Մորոզը եւ Կոնստանտին Բոգոմոլովը, որը վերջերս ամուսնացել է Քսենիա Սոբչակի հետ, բաժանվելուց հետո լավ հարաբերություններ են պահպանել։ Ռեժիսորը մինչ այժմ նախկին կնոջը նկարահանում է իր նախագծերում։
Աղբյուրը՝ Bublik