Եթե միայն Վան Գոգն իմանար, թե ինչքան հայտնի կդառնան իր նկարները.փաստեր Վան Գոգի մասին
Վինսեթ Վան Գոգ անունով հայտնի նկարիչը ծնվել է 1853 թ. Հոլանդիայում: Կյանքի ընթացքում նա նկարել է 800 կտավ, սակայն դրանցից միայն մեկն է վաճառել:
Իր առաջին կտավը նա նկարել է 27 տարեկան հասակում: Մինչ այդ նա իր ուժերը փորձել է տարբեր մասնագիտություններում , նույնիսկ փորձել է իրեն կրոնի մեջ:
Նրա մոտ աբսենթ խմիչքի չարաշահումից առաջացել է էպիլեպսիա հիվանդությունը: Իսկ նրա նկարներում շատ հանդիպող դեղին գույնի տարբեր երանգները հիվանդության դեմ ընդունած դեղերի ազդեցությունն էին:
Չի կարելի մոռանալ այն մասին, որ Վան Գոգը կտրել է իր ականջը: Մի քանի կարծիք կա այս իրադարձության մասին: Ոմանք կարծում են, որ Վան Գոգը անձամբ է կտրել իր ականջը քանի որ պահանջարկ չկար իր նկարների հանդեպ: Մեկ այլ կարծիքի համաձայն կտրել են ոչ թե նրա ականջն ամբողջությամբ, այլ մի մասը: Դա հիվանդության հետևանք է եղել:
Նրա հայտնի նկարներից մեկը «Աստղային գիշերը» Վան Գոգը նկարել է այն ժամանակ, երբ հիվանդանոցում է եղել: Սա միակ դեպքը չի եղել, որ Վան Գոգին հոգեբանի օգնություն է պետք եղել:
Հայտնի նկարիչը մահացել է 1890 թվականին: Նա կրակել է իր վրա: Նա հուսահատության մեջ էր, որ իր եղբայրն է հոգում իր ծախսերը: Կյանքին վերջ տալու փորձը միանգամից չհաջողվեց: Նա ապրեց ևս 2 օր: Նրա մահից հետ Թեո Վան Գոգը հավաքել էր եղոր նկարները, իսկ կինը հրապարակել էր դրանք: Եթե միայն Վան Գոգն իմանար, թե ինչքան հայտնի կդառնան իր նկարները…..