Մոսկվայում Սուրեն Պապիկյանը Իրանի նավթի նախարարի հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման ուղղությունները. (Լուսանյկար)
Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Իրանի միջեւ համատեղ ծրագրերի ընթացքը եւ փոխգործակցության ընդլայնման ուղղությունները գազի, էլեկտրաէներգիայի, ինչպես նաեւ նավթի բնագավառներում: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ գազ` էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալների մեծացման հնարավորությունների շուրջ: Երկուuտեք պատրաստակամություն է հայտնվել խորացնել համագործակցությունը նշված բնագավառներում:
Հանդիպմանը ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները կքննարկվեն նախարար Պապիկյանի՝ առաջիկայում Իրան կատարելիք այցի ընթացքում։