Հոկտեմբերի 3-ից սկսած՝ ամեն օր ժամը 19:00-ից մինչև հաջորդ օրվա 9:00-ը, Մ2 ավտոճանապարհը կբացվի բոլոր մեքենաների համար
Մ2 Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ126+100-կմ131+500 հատվածը հուլիսի 27- ից երկկողմանի փակ էր՝ շինարարական աշխատանքների եւ անվտանգության նկատառումներից ելնելով: Վարորդներին առաջարկվում էր նշված ճանապարհահատվածը շրջանցել՝ Մ2-Մալիշկա-Մ2 ճանապարհով (Մալիշկա գյուղի միջով):
Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 3-ից սկսած՝ ամեն օր՝ ժամը 19:00-ից մինչեւ հաջորդ օրվա 9:00-ը, տվյալ ճանապարհահատվածը տրանսպորտային բոլոր միջոցների համար բաց կլինի: Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր եւ պահպանել երթեւեկության կանոնները:
Մ2 Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ126+100-կմ131+500 հատվածում իրականացվել են հողային աշխատանքներ,տեղադրվել է ճանապարհածածկի ներքին շերտ: Ճանապարհի հիմնանորոգման հիմնական աշխատանքների ավարտը նախատեսված է մինչեւ սույն թվականի հոկտեմբերի վերջը: