Շարունակում է գեղեցկանալ. Ալլա Պուգաչովան ստվերում է թողել երիտասարդներին (լուսանկար)
Ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան հերթական անգամ հանրությանն ապացուցել է, որ կարող է առաջ անցնել երիտասարդ կոլեգաներից եւ նույնիսկ Քրիտսինա Օրբակայտեից։
Instagram-ում հրապարակվել է Ալլա Բորիսովնայի լուսանկարը երկու դուստրերի՝ Լիզայի եւ Քրիստինայի, ինչպես նաեւ ընտանիքի մտերիմ ընկերների՝ Յուլյա Պրոսկուրյակովայի եւ Իդա Դոստմանի հետ։ Ու թեեւ երգչուհին լուսանկարում պատկերված կանանցից մեծ է նվազագույնը 23 տարեկով, ամեն դեպքում, բոլորից ազդեցիկ տեսք ունի։
Պուգաչովան սեւ-սպիտակ զգեստ է կրել, որն ամբողջացրել է խոշոր գոտիով եւ բարձրակրունկ կոշիկներով։ Ընդ որում, Ալլա Բորիսովնան ոտքերը չի թաքցրել բազմոցի ետեւում, որին նստած է նրա կրտսեր դուստրը, թեեւ կարող էր դա անել՝ հետեւելով Օրբակայտեի եւ Դոստմանի օրինակին։ Այնպես որ հանրությունը հերթական անգամ կարողացել է հիանալ երգչուհու կազմվածքով։ Մաքսիմ Գալկինը, որը պատիվ է ունեցել դառնալու ազդեցիկ կադրի հեղինակը, լուսանկարում պատկերված կանանց «աղջիկներ» է անվանել։