Ամերիկուհին կարող էր վիրահատական սեղանին հայտնվել ահավոր զոմբի-դիմահարդարման պատճառով (Լուսանկարներ - Նյարդային խնդիրներ ունեցող ընթերցողներին՝ չդիտել)
Միջիգանի բնակչուհին իսկական իրարանցում առաջացրեց անհետաձգելի օգնության բաժանմունքում, երբ այստեղ հայտնվեց տագնապի նոպայով. նա ահավոր զոմբի-դիմահարդարում ուներ։ Կինը պնդում է, որ բժիշկները չեն հասկացել, որ դա դիմահարդարում է, եւ փորձել են նրան վնասվածքաբանության բաժին ուղարկել։
Ջայ Ֆիրսը դիմահարդարում էր արել ֆոտոսեսիային մասնակցելու համար, երբ հանկարծ տագնապի նոպա է ունեցել։ Գալով հիվանդանոց՝ նա չի բացատրել, որ դիմահարդարված է՝ մտածելով, որ դա առանց այդ էլ ակնհայտ էր։
Հիվանդանոցը Fox 2 Detroit-ին տեղեկացրել է, որ չի կարող մեկնաբանել կոնկրետ դեպքը, բայց հայտարարություն է հրապարակել։ «Անհետաձգելի օգնության բաժանմունքը զվարճանքի ու խաղերի տեղ չէ»,- ասել է մամուլի քարտուղարը։ «Բժիշկներն առողջական լուրջ խնդիրներ ունեցող շատ պացիենտների են տեսնում, երբ դրված է լինում նաեւ նրանց կյանքի հարցը։ Բժիշկները պետք է հնարավորություն ունենան կենտրոնանալու այն պացիենտների վրա, ովքեր իսկապես անհետաձգելի օգնության կարիք ունեն»։
ՈՒշադրություն. Լուսանկարները պարունակում են տհաճ դրվագներ: Նյարդային խնդիրներ ունեցող ընթերցողներին՝ չդիտել